Մատչելի հղումներ

ՀԱԿԻՐՃ. Օբաման կոչ է անում աշխարհին միավորվել ահաբեկչության դեմ պայքարում


Ամերիկայի ժողովուրդը մտածում եւ աղոթում է Բելգիայի ժողովրդի համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողություններին, նշել է որ Միացյալ Նահանգները պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ բարեկամ եւ դաշնակից Բելգիային աջակցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Օբաման, ով այս պահին Կուբայում է գտնվում պատմական այցով, կրկին կոչ է արել աշխարհին՝ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում.

«Աշխարհը պետք է միավորվի։ Մենք պետք է միասնական լինենք՝ անկախ ազգությունից կամ ցեղից, պետք է միասնաբար պայքարենք ահաբեկչական գրոհների դեմ: Կարող ենք ու պետք է պարտության մատնենք նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը, ովքեր սպառնում են աշխարհի մարդկանց անվտանգությանը»:

XS
SM
MD
LG