Մատչելի հղումներ

Կասկածները մեծանում են Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների վերաբերյալ գործարքի շուրջ


Կասկածները մեծանում են Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների վերաբերյալ գործարքի շուրջ
Կասկածները մեծանում են Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների վերաբերյալ գործարքի շուրջ

Ըստ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված գործարքի՝ Հունաստան ժամանող փախստականները կտեղափոխվեն Թուրքիա, այնուհետև Եվրամիությունը նույն թվով փախստականների դուրս կհանի Թուրքիայի ճամբարներից: Սակայն Հունաստանի Լեսբոս կղզում, տիրում է այն կարծիքը, որ այս գործարքը բարոյական չէ և իրեն չի արդարացնի:

ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու թուրքիայի սահմանապահ նավերը հսկում են հունական Լեսբոս կղզու հատվածում գտնվող նեղուցները: Նոր գործարքի արդյունքում Եվրոպան և Թուրքիան փորձում են խոչընդոտել փախստականների մուտքը:

Սակայն կամավորները շարունակում են հերթապահել Լեսբոսի ափերին, եկող փախստականների նավակներին օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես Շվեյցարիայի «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցներից Սեմուել Ռադներն է ասում,- «Չեմ կարծում, որ քաղաքական որոշումները մեծ փոփոխություն են հանդիսանում փախստականների համար, նրանք միևնույնն է գալու են: Նրանք փորձում են այստեղ հասնել արդեն ամիսներ և տարիներ շարունակ, և այսքանից հետո իրենց մտքից հետ չեն կանգնի»:

Ինչպես առաջին օգնության մյուս աշխատակիցները, Սեմուել Ռադները նույնպես չի ընդունում Բրյուսելի և Անկարայի միջև կնքված պայմանագիրը:

Նրա խոսքերով,- «Մարդկանց չի կարելի վերաբերվել ինչպես կենդանիների, կամ փողի: Նրանք պարզապես թվեր չեն, նրանք մարդկային արարածներ են: Չի կարելի ասել, մենք մեկին հետ կուղարկենք, իսկ մյուսին՝ Եվրոպայում կպահենք»:

Փախստականները թաքնվում են Թուրքիայի ծովափերի ժայռերի և խորշերի հետևում: Թուրքիայի ոստիկանության հաղորդած տվյալներով, շաբաթ օրը իրենք ձերբակալել են 1700 փախստականների և փախստականներ տեղափոխող 16 անձանց:

Լեսբոսի կղզի հասած փախստականներից շատերը Թուրիքիայի սահմանապահներին մեղադրում են իրենց նավակների վրա հարձակվելու մեջ, ինչը Անկարան ժխտում է: Մի մարդ էլ ասում է, թե թուրք ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել:

Հունաստանը շարունակում է փախստականներին կղզուց դեպի երկրի խորքը տեղափոխել:

Սակայն լուրեր են պտտվում այն մասին, թե կախված փախստականների ազգությունից, նրանց անհապաղ կարող են տեղափոխել Թուրքիա:

Չնայած փախստականներին արդար տեղաբաշխելու մասին Բրյուսելի հավաստիացումներին, այս ճգնաժամի մեջ հայտնված մարդիկ կասկածում են, որ գործարքն օրինական է և որ այն ի վերջո կարդարացնի իրենց սպասելիքները։

XS
SM
MD
LG