Մատչելի հղումներ

Ապրիլի 18-ին լրացավ Ղրիմի թերակղզին Ուկրաինայից Ռուսաստանին բռնակցելու երկրորդ տարին


Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմում. Մարտի 18, 2Օ16
Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմում. Մարտի 18, 2Օ16

Ինչպես Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունն է տեղեկացնում, Ռուսաստանի կողմից երկու տարի առաջ ՝՝բռնակցվելուց՛՛ ի վեր Ղրիմում հաստատվել է վախի մթնոլորտ։ Իսկ այս թերակղզու մեկուսացման փաստն ավելի է դժվարացնում այստեղ ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորությունը, ասված է զեկույցում, որի համաձայն, խոսքի, մամուլի ու հավաքների ազատությունները մեծապես կրճատվել են։

Իսկ ահա Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքերով, Ռուսաստանի հետ Ղրիմի ՝՝վերամիավորումը՛՛ պատմական խոշոր իրադարձություն էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի արեւելքում հրադադարը հիմնականում ռուսամետ անջատողականների կողմից շարունակ անտեսելու փաստին, Վաշինգտոնում այն կարծիքն են հայտնում, որ այն Ուկրաինայի կառավարությունում անկայունություն հաստատելու նպատակ ունեցող ռուսական դավադրություն է։

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ստիվըն Փայֆերի խոսքերով.

՝՝Ռուսները չունեն Արեւելյալ Ուկրաինայի կարիքը։ Նրանց ուզածը Ղրիմն է։ Իսկ Ուկրաինայի արեւելքում լարվածությունը պահպանելը Ղրիմից ուշադրությունը շեղելու նպատակ ունի՛՛։

Արեւմտյան դաշնակից երկրները Ուկրաինայի ղեկավարներին քաջալերում են իրականացնել բարեփոխումներ եւ հավատարիմ մնալ անցյալ տարի կնքված Մինսկի հրադադարի համաձայնությանը։ Տնտեսական ճնշումների միջոցով էլ փորձում են ռուսներին ստիպել գնալ այդ ուղղությամբ։

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի տեղակալ Մայքըլ Քարփենթերն է ասում.

՝՝ԱՄՆ-ի եւ Եվրոպական դաշնակիցների կողմից իրականացվող պատժամիջոցները, ինչպես նաեւ նավթի գների մեծ անկումը հսկայական ազդեցություն են գործել Ռուսաստանի տնտեսության վրա՛՛։

՝՝Ինչը՛՛, ասում է նա, ՝՝ոչ թե հ ուրախություն մեզ, այլ որպես անհրաժեշտություն՝ ընդդեմ Ռուսաստանի գործողությունների։

Իսկ քանի դեռ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի արեւելյան Դոնբասի շրջանում ընթացող մարտերի վրա, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ու Օբամայի վարչակազմը հայտարարում են, որ Ղրիմի հանելուկի լուծումը երկար ժամանակ է պահանջելու։

Ուկրաինան 1994 թվականին հրաժարվեց միջուկային իր զենքերից ու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում ստացավ երաշխիքներ ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի ուկրաինական ծառայության հարցին, թե արդյոք միջազգային համայնքը, բացի խոսքերից, արեց ավելին իր գործողություններում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը պատասխանում է, թե ռազմական լուծումը աղետալի կլիներ բոլորի համար։՝՝Պուտինը՛՛, ասում է նա, ՝՝գնաց այդ ուղով, սակայն զենքով պատասխանելու հանգամանքը չէր լինի խնդրի ճիշտ լուծում՛՛։

՝՝Մենք Ուկրաինային հատկացրել ենք մոտ 3 միլիարդ դոլարի ոչ մարտական օժանդակություն, եւ ժամանակը ցույց կտա Ռուսաստանին մեկուսացնելու մեր քաղաքականության արդյունքը՛՛։

Նրա խոսքերով, ժամանա՛կը ցույց կտա, թե ինչպես է Ռուսաստանը զգալու 21-րդ դարում 19-րդ դարի պես վարվելու պատճառով քաղաքական ու տնտեսական իր կորուստները։

XS
SM
MD
LG