Մատչելի հղումներ

Մարսի վրա կյանք են որոնում ռուսներն ու եվրոպացիները


Տիեզերական հատազոտությունների եվրոպական գործակալության Expo Mars անվանումը կրող տիեզերանավը, որի թռիչքն իրականացվեց Բայկոնուրից ռուսական ՝՝Պրոտոն՛՛ անվանումը կրող հրթիռի միջոցով, փորձելու է պարզել Մարսի վրա մեթան գազի առաջացման աղբյուրը։ Այսինքն՝ պիտի պարզեն, թե կարմիր մոլորակի մթնոլորտում մեթան գազն առաջացել է երկրաբանական գործընթացների, թե՝ մանրէների առկայության արդյունքում։

Կարմիր մոլորակը հատկապես Ռուսաստանի համար լի է եղել անհաջողություններով։ Դեպի արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակը Ռուսաստանի կողմից ուղարկված 19 առաքելությունների մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ, որոնց մի մասին չի հաջողվել թռչել, մի մասին չի հաջողվել դուրս գալ երկրագնդի ուղեծրից, մի մասն էլ՝ այրվել է Մարսի մթնոլորտում կամ՝ շրջանցել այս մոլորակը։ Ու եթե այս դեպքում Expo Mars-ին հաջողվի դուրս գալ երկրի ուղեծրից, 7 ամիս անց այն կհասնի Մարս։ Ժամանումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին արբանյակը մոլորակի վրա կիջեցնի ՝՝Շիապարելլի՛՛ անվանումով մի խցիկ։ Այս ընթացքում, երբ Expo Mars-ը 4ՕՕ կմ բարձրությունից կկատարի պտույտներ Մարսի ուղեծրում, ինքնագնաց սարքը կուսումնասիրի ընդերքը։ Գլխավոր առարկան մեթան գազն է։ Արդյո՞ք այն առաջացել է մոլորակի ընդերքում հայտնաբերված ջրի ու ժայռաբեկորներում առկա հանքանյութերի շփումից, թե ունի կենսաբանական ծագում։ Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 2Օ18-ից մինչեւ 2Օ2Օ թվականն ընկած ժամանակահատվածում Մարս կուղարկվի մի ինքնագնաց սարք, որը կսկսի մոլորակի մակերեւույթի հորատումներ։

Երկրագնդի մթնոլորտում մեթան գազի առաջացման հիմնական աղբյուրը մանրէներն են, օրինակ որոճող կենդանիների ստամոքսից։ Մարսի վրա կովեր չկան, սակայն գուցե կան պարզագույն օրգանիզմներ մեր հարեւան մոլորակում։ Ու եթե պարզվի, որ կան, կնշանակի, որ մենք տիեզերքում միայնակ չենք, որ կյանք տիեզերքում կարող է առաջանալ ամենուր, ուր կան դրա համար պայմաններ։

Ի դեպ, ինքնագնաց սարքը, որը Մարս կուղարկվի ոչ ուշ քան 2Օ2Օ թվականը, վայրէջքի վայր կընտրի երեք տեղանքներ, որոնցից մեկը հին արամեացիների պատվին կրում է Արամի բարձունք անվանումը։

XS
SM
MD
LG