Մատչելի հղումներ

Ուկրաինայում կաշառակերության դեմ անհրաժեշտ է պայքարել ոչ թե խոսքերով, այլ՝ գործողություններով


Ուկրաինայում կաշառակերության դեմ անհրաժեշտ է պայքարել ոչ թե խոսքերով, այլ՝ գործողություններով

Կաշառակերությանը վերջ դնելու նպատակով իրականացված Մայդանի հեղափոխությունից երկու տարի անց ուկրաինացիները առաջընթաց են նկատում, սակայն նրանց կարծիքով, կառավարությունը դեռևս պետք է արդարացնի իրենց հույսերը:

Ճանապարհային այս փոսերի առկայությունը շատ երկրների համար պարզապես անհասկանալի կթվա։ Սակայն Ուկրաինայի Իզյում քաղաքի բնակիչներն ունեն դրա պատասխանը։ Նրանց խոսքերով, դա Մայդանի հեղափոխությունից երկու տարի անց կառավարության անուշադրության արդյունքն է։

Որոշ քաղաքացիների կարծիքով, կառավարությունը այս վճռական պահին բաց է թողնում վստահություն ներշնչելու առիթը։

Իզյումի այս բնակչի խոսքերով, ,- «Երբ ճանապարհները վերանորոգում են, դա ցույց է տալիս, որ ֆինանսավորում կա և կառավարությունը աշխատում է»:

Բազմաթիվ ուկրաինացիների կարծիքով, հեղափոխության նպատակները դեռևս պետք է ի կատար ածվեն: Ուկրաինայի խորհրդարանի անդամ Սերգեյ Լեսչենկոն, ով պայքարում է խորհրդարանում կաշառակերության դեմ, ասում է, թե Ուկրաինայի ամենամեծ թշնամին կոռուպցիան է:

«Կոռուպցիայի պատճառով կորցրեցինք մեր բանակը և տարածքի մի մասը: Կոռուպցիայի պատճառով ընտրեցինք կոռումպացված նախագահ, որն իր նախագահությունը ավարտեց Մայդանում արյուն թափելով»:

2014 թվականին կոռումպացված ղեկավարությամբ Ուկրաինայի զինված ուժերը ռուսական զորքի դեմ պայքարելու հավասար ուժ չունեին: Սակայն «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության նախարար գեներալ Ստեփան Պոլտորակն ասում է, թե դրությունն այժմ այլ է:

Kiev, Ukraine
Kiev, Ukraine

«Ընդհամենը մեկ ու կես տարվա ընթացքում մեզ հաջողվել է ավելի քան 200 տարբեր ռազմական պաշտոնյաներ և քաղաքացիական ծառայողներ հեռացնել պաշտպանության նախարարությունից կաշառակերության պատճառով»:

Էլեկտրոնային աճուրդների նոր համակարգը պետության համար միլիոնավոր դոլարներ է խնայել, նոր սարքավորումներ են գնվել, կրկնապատկվել են ռազմական բյուջեն և զինծառայողների թիվը:

Ստեփան Պոլտորակի խոսքերով,- «Երկիրը փոխվել է: Քաղաքացիներն էլ են փոխվել: Նրանք այլևս չեն ուզում ապրել նախկինի պես»:

Կիևի քաղաքացիների խոսքերով, ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը այլևս կաշառք չի պահանջում, սակայն երկրում ընդհանուր կարծիքն այն է, որ կաշառակերությունը դեռևս ծայրահեղության է հասնում հատկապես բիզնեսի ոլորտում գերիշխող օլիգարխների շրջանում:

Ուկրաինան առաջընթաց է ապրել կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն դեռևս շատ անելիքների կարիք կա: Մայդանի հեղափոխությունից երկու տարի անց ուկրաինացիները սկսում են հասկանալ, որ իրենց ապագան կախված է ոչ միայն խոսքերից, այլ նաև՝ գործողություններից:

XS
SM
MD
LG