Մատչելի հղումներ

Հանրապետականների բանավեճը լի էր վիրավորական, մեղադրական և նույնիսկ անհարմար արտահայտություններով


Հանրապետականների բանավեճը լի էր վիրավորական, մեղադրական և նույնիսկ անհարմար արտահայտություններով
Հանրապետականների բանավեճը լի էր վիրավորական, մեղադրական և նույնիսկ անհարմար արտահայտություններով

Նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու պայքարը լի է մեղադրական և վիրավորական արտահայտություններով: Այս մեղադրանքների հիմնական նշանակետը ընտրություններում դեռևս առաջատար Դոնալդ Թրամփն է:

Հինգշաբթի օրը հանրապետականների ընտրական բանավեճի ժամանակ Թրամփի մրցակիցները հաջորդաբար մեղադրում էին նրան: Նյու Յորքի ձեռնարկատերը մեծ հավակնություններ ունի կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու դառնալու համար:

Republican presidential candidate, Sen. Marco Rubio
Republican presidential candidate, Sen. Marco Rubio

Նախագահի թեկնածու Մարքո Ռուբիոն անընդմեջ բանավեճի էր բռնվում Թրամփի հետ: Ռուբիոն Թրամփին ասում էր, թե նա Հիլլարի Քլինթոնի դեմ պայքարում հանրապետական կուսակցության ամենաթույլ թեկնածուն է և, որ պարտություն է կրելու: Թրամփն էլ իր հերթին ասում էր, թե ինքը նախնական քվեարկության արդյունքներով հաղթում է Հիլլարի Քլինթոնին:

Դետրոյթի հյուսիսում անցկացված բանավեճի ընթացքում նաև մի շարք անձնական վիրավորանքներ են հնչել, սակայն թերևս ամենից անհարմարը Թրամփի՝ իր սեռական կարողության գովաբանությունն էր:

Թրամփի խոսքերով,- «Ես նրան թեթև քաշի տեր եմ անվանել, այժմ ասածս հետ եմ վերցնում: Ռուբիոն այնքան էլ թեթևաքաշ չէ: Նա իմ ձեռքերի մասին է խոսել: Արդյո՞ք սրանք փոքր ձեռքեր են: Նա ակնարկել է, որ եթե ձեռքերս փոքր են, ապա մեկ ուրիշ բան էլ է փոքր: Հավատացնում եմ ձեզ, ես այդ առումով ոչ մի խնդիր չունեմ»:

Marco Rubio, Ted Cruz and John Kasich
Marco Rubio, Ted Cruz and John Kasich

Սենատոր Թեդ Քրուզը փորձում էր այդ երկխոսությունից դուրս մնալ: Սակայն նա էլ իր հերթին ծաղրել է Ամերիկան կրկին լավագույնը դարձնելու Թրամփի արտահայտությունը:

«Կարծում եմ ամերիկացիները չեն ուզում վիճաբանող դպրոցականների լսել: Նրանք լուծումների, այլ ոչ թե կարգախոսների կարիք ունեն: Հեշտ է ասել, թե պետք է ամեն ինչ կրկին լավագույնը դարձնել: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք հասկանում ենք, թե ինչն էր Ամերիկան լավագույնը դարձնում»:

Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքն էլ ջանում էր հավատացնել, որ ինքն է հանրապետականների նախագահի լավագույն թեկնածուն:

Donald Trump
Donald Trump

«Ես կարող եմ հավաքել բավարար ձայներ, քանի որ միայն ես եմ ընտրապայքարի ընթացքում խոսել իրական խնդիրների մասին: Ես երբեք չեմ փորձել այսպիսի վիճաբանությունների մասնակից դառնալ: Ուր էլ որ գնում եմ, ինձ ասում են, թե ես բեմի վրա միակ չափահասն եմ»:

Մինչ հանրապետականների մի շարք օրենսդիրներ և առաջատար գործիչներ հրաժարվում են Թրամփին աջակցելուց, ոմանք էլ աստիճանաբար հավաքվում են նրա կողքին: Թրամփը հանրապետականների միակ թեկնածուն է, ով ի վիճակի է հավաքել անհրաժեշտ 1,237 պատվիրակների ձայները՝ նախագահի թեկնածուի հանրապետականների առաջատարի տեղը զբաղեցնելու համար:

XS
SM
MD
LG