Մատչելի հղումներ

Ռուս երեխային գլխատած դայակը ասում է, թե վրեժ է լուծել


Ռուս երեխային գլխատած դայակը ասում է, թե վրեժ է լուծել
Ռուս երեխային գլխատած դայակը ասում է, թե վրեժ է լուծել

Մոսկվայում իր խնամքի տակ գտնվող երեխային գլխատած դայակի խոստովանական տեսագրությունը հայտնվել է համացանցում: Դրանում նա Ռուսաստանին մեղադրում է Սիրիան ռմբակոծելու և մահմեդականներին սպանելու մեջ:

Երկուշաբթի օրը աշխարհը ցնցվեց Մոսկվայում մի դայակի կողմից կատարված սարսափելի սպանությունից: 38-ամյա Գուլչեքրա Բոբոքուլովան, ով գլխատել էր իր խնամքի տակ գտնվող 4 տարեկան աղջկան և Մոսկվայի մետրոյի դիմաց պտտվել գլուխը ձեռքին, ասել է, թե ինքը այդ արել է ի պատասխան Սիրիրայում Ռուսաստանի ռմբակոծումների:

Հինգշաբթի օրը համացանցում տեսագրություն էր տարածվել, որտեղ Ուզբեկստանի մահմեդական մեծամասնությունից ծագող դայակը մանրամասնորեն պատմում է իր արարքի մասին:

«Ես վրեժ լուծեցի թափված արյան դիմաց: Պուտինը արյուն է թափել, օդային ռմբակոծությունների միջոցով: Ինչու՞ են մահմեդականներին սպանում: Նրանք էլ են ապրել ուզում»:

Gyulchekhra Bobokulova
Gyulchekhra Bobokulova

Գուլչեքրա Բոբոքուլովան նաև ասել է, թե ինքը ցանկացել է տեղափոխվել Սիրիա՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով, սակայն բավարար չափով գումար չի ունեցել: Հիշեցնենք, որ տեղական հեռուստաալիքները նախընտրել են տեսագրությունը չհեռարձակել:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, թե այս կնոջ խոսքերը պետք է ընկալել որպես մտավոր անառողջ մարդու խոսքեր:

Չորեքշաբթի օրը ոստիկանական մի աղբյուր Ինթերֆաքս լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Գուլչեքրա Բոբոքուլովայի հետ առնչվող անձանցից երկուսը կապեր ունեն միջազգային ծայրահեղական խմբավորման հետ:

Սակայն Ռուսաստանի հետաքննիչները հինգշաբթի օրը նրա խոսքերի վերլուծությունից հետո հանգել են այն եզրակացության, որ Գուլչեքրա Բոբոքուլովան տառապում է շիզոֆրենիայով: Նրանց խոսքերով, հոգեկան այդ վիճակում գտնվող մարդկանց տված շարժառիթները հաճախ տարբերվում են նրանց իրական դրդապատճառներից:

XS
SM
MD
LG