Մատչելի հղումներ

Ամերիկացի տիեզերագնացն ու կոնգրեսականը կայցելեն հայկական դպրոց


ԱՄՆ-ի աստղագնաց Դուգլաս Ուիլոքն ու կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 10-ին այցելելու են Լոս Անջելեսի Ռոզ եւ Ալեք Փիլիպոսի հայկական դպրոց, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է կոնգրեսական Շիֆի մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում երեխաներին կծանոթացնեն ԱՄՆ-ի տիեզերական հետազոտություններիգործակալության ծրագրերին եւ կներկայացնեն աստղագնաց Ուիլոքի հետաքրքիր պատմությունները: Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի երեխաներին հնարավորություն է տրվում անձամբ հանդիպել ամերիկացի աստղագնացներին: Դուգլաս Ուիլոքն արդեն իններորդ աստղագնացն է, ով այցելում է դպրոց՝ կոնգրեսականի հրավերով:

Դուգլաս Ուիլոքն իր առաջին թռիչքն է կատարել 2007-ին՝ միջազգային թիմի կազմում: Վերջին տարիներին Ուիլոքը երեք անգամ բաց տիեզերք է դուրս եկել՝ Միջազգային տիեզերակայանում կարեւորագույն արտաքին վերանորոգում եւ այլ հանձնարարություններ կատարելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ Դուգլաս Ուիլոքը տիեզերքում է անց կացրել 178 օր:

XS
SM
MD
LG