Մատչելի հղումներ

Սուպեր երեքշաբթիի հաղթողները հաջորդ երկու շաբաթների ընթացքում նոր փորձության առջև կկանգնեն


Սուպեր երեքշաբթիի հաղթողները հաջորդ երկու շաբաթների ընթացքում նոր փորձության առջև կկանգնեն
Սուպեր երեքշաբթիի հաղթողները հաջորդ երկու շաբաթների ընթացքում նոր փորձության առջև կկանգնեն

Սուպեր երեքշաբթիի հաղթող թեկնածուներն են հանրապետականներից՝ Դոնալդ Թրամփը և դեմոկրատներից՝ Հիլարի Քլինթոնը: Չնայած այն հանգամանքին, որ սա զգալի հաղթանակ էր այս երկու թեկնածուների համար այն դեռևս որոշիչ չէ:

2016 թվականի նախագահական ընտրապայքարի ամենակարևոր իրադարձության՝ հանրապետականնների հաղթողը Դոնալդ Թրամփն է, ով ձայների մեծամասնություն է հավաքել Սուպեր երեքշաբթիին մասնակցող նահանգներում: Սա մեծ քայլ է հանրապետականների նախագահի թեկնածու դառնալու համար:

Donald Trump
Donald Trump

Թրամփի խոսքերուվ,- «Որքան էլ անհավատալի թվա, ես միավորում եմ մարդկանց: Այս ամենը ավարտելուց հետո, գնալու եմ Հիլլարի Քլինթոնի հետևից»:

Սենատոր Թեդ Քրուզն էլ, հաղթելով Թեքսաս և Օքլահոմա նահանգներում, իր մրցակիցներին քաջալերել է դուրս գալ մրցապայքարից, որպեսզի ինքը կարողանա հաղթել Թրամփին:

Քրուզի խոսքերով,- «Այս երեկո պարզ դարձավ, որ միայն մեր ընտրարշավն է հաղթանակ տարել, որ միայն այն կարող է ու հաղթանակ կտանի Թրամփի նկատմամբ»:

Դոնալդ Թրամփին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայընի կողմից ուղղված խրախուսական հայտարարությունից հետո, Կոնգրեսում հանրապետականների առաջնորդները նրան քաջալերում են ավելի ակտիվ մերժել մոլեռանդությունը: Հիշեցնենք, որ Թրամփը "Քու Քլուքս Քլան" կազմակերպության ղեկավարի նկատմամբ հանդես էր եկել նրան աջակցող մեկնաբանությամբ:

Super Tuesday 2016
Super Tuesday 2016

​Փոլ Ռայընի խոսքերով,- «Եթե որևէ մեկը ցանկանում է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալ, ապա նա պետք է հրաժարվի խուսափողականությունից և խաղերից: Նա պետք է մերժի մոլեռանդության վրա հիմնված բոլոր խմբավորումները»:

Դեմոկրատական կուսակցության առաջատար է դարձել Հիլարի Քլինթոնը՝ հաղթանակ տանելով մի քանի հարավային նահանգներում: Քլինթոնը նույնիսկ արդեն հասցրել է ուշադրությունը ուղղել դեպի հանրապետական կուսակցությունը:

Քլինթոնը ասել է,- «Ընտրությունների ընթացքում խաղաքարտերը երբեք այսքան բարձր չեն եղել և նրանց կողմից եկող հռետորաբանությունը երբեք այսքան ցածր չի եղել: Միացյալ Նահանգները մեր և նրանց միջև բաժանելը սխալ է և մենք դա թույլ չենք տա»:

Bernie Sanders
Bernie Sanders

Հիլարի Քլինթոնի մրցակից Բեռնի Սանդերսն էլ Վերմոնթ, Օքլահոմա, Քոլորադո և Միննեսոտա նահանգներում հաղթանակ տանելուց հետո խոստում է տվել իր աջակիցներին:

Բեռնի Սանդերսը ասել է,- «Մենք պայքարելու ենք որպեսզի այս նահանգներից յուրաքանչյուրում տնտեսական արդարություն, հասարակական արդարություն և անսահման խաղաղություն հաստատվի»:

Սակայն կուսակցությունների համար փորձությունների նոր ալիք կբարձրացնեն հաջորդ երկու շաբաթների ընթացքում որոշ խոշոր նահանգներում անցկացվելիք քվեարկությունները:

Սուպեր երեքշաբթիի հաղթողները հաջորդ երկու շաբաթների ընթացքում նոր փորձության առջև կկանգնեն
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

XS
SM
MD
LG