Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում սկսվել է Սուպեր երեքշաբթին


Միացյալ Նահանգներում սկսվել է Սուպեր երեքշաբթին, երբ մի անգամից 11 նահանգներում նախնական ընտրություններ են անցնում:

Այս պահին ընտրատարածքներում անցնող հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականների շրջանում առաջատարն է մնում գործարար Դոնալդ Թրամփը, ով հաղթում է միանգամից 10 նահանգներում: Հանրապետականների համար հիմնական խնդիրն այն է, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը՝ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը, թե՝ Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոն:

Դեմոկրատական կուսակցությունում առաջատարն է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նախնական հարցումների համաձայն, Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսից 18 տոկոսով առաջ է անցնում: Նախնական ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն այսօր ուշ երեկոյան:

XS
SM
MD
LG