Մատչելի հղումներ

ՀԴԳ-ի ղեկավար Ջեյմս Քոմիյը ընդունեց, որ «այՖոնի» ծրագրի մեջ մտնելու հարցում քննիչներին «Էփըլ»-ի օգնությունը կարող է դառնալ նախադեպ


FBI Director James Comey tells the U.S. House Intelligence Committee hearing that the Justice Department’s dispute with Apple Inc. represents the ‘hardest question I've seen in government,’ on Capitol Hill, Washington, Feb. 25, 2016.

«Էփըլ»-ը խնդրել է ԱՄՆ-ի դաշնային դատավորին կասեցնել իր դատական որոշումը, ըստ որի՝ ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոտրել մարդասպանի «այՖոնի» հեռախոսային ծրագիրը:

Համակարգչային հսկա «Էփըլ» ընկերությունը մերժել էր կառավարության պահանջը՝ստեղծելու այնպիսի նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քննիչներին կոտրել Սայիդ Ռիզվան Ֆարուքի «այՖոնի» գաղտնագիրը: Անցյալ տարի այդ մարդը իր կնոջ՝ Թաֆշին Մալիքի հետ 14 մարդ էր սպանել Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում:

Apple logo
Apple logo

Էփլի փաստաբանը համառոտ փաստում էր հինգշաբթի, որ կառավարության խնդրանքը «ստեղծում աննախադեպ բարդություն է «Էփլի» համար և խախտում է նրա առաջին ուղղումը՝ ստիպողաբար չխոսելու իրավունքը: «էփլը» նաև պնդում է, որ եթե այդ ծրագիրը սխալ ձեռքերում հայտնվի, «էփլի» հաճախորդների անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել:

Հինգշաբթի օրը Հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավար Ջեյմս Քոմիյը ընդունեց, որ «այՖոնի» ծրագրի մեջ մտնելու հարցում քննիչներին «Էփըլ»-ի օգնությունը կարող է դառնալ իրավական նախադեպ։ Նա ասաց նաեւ, թե չի կարող խոստանալ, որ Բյուրոյի այսօրիանակ խնդրանքը կլինի վերջինը։

XS
SM
MD
LG