Մատչելի հղումներ

Զինադադարը կարող է վերջ դնել Սիրիայում տիրող քաոսին


Զինադադարը կարող է վերջ դնել Սիրիայում տիրող քաոսին
Զինադադարը կարող է վերջ դնել Սիրիայում տիրող քաոսին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ եթե Սիրիայում հակամարտող բոլոր ուժերը պայմանավորվածության համաձայն դադարեցնեն բռնությունները, դա կլինի այնտեղ տիրող քաոսին վերջ դնելու առաջին քայլը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումը կսկսվի ուրբաթ կեսգիշերին, սակայն նշել է որ նույնիսկ լավագույն հանգամանքներում բռնությունների անհապաղ ավարտ չի ակնկալում:

Նա ասել է,- «Բոլորը գիտեն, որ այս հրադադարի բոլոր մասնակիցները պետք է դադարեցնեն իրենց գործողությունները, նույնիսկ օդային ռմբակոծումները: Պետք է թույլատրվի մարդասիրական օգնություն հասցնել պաշարման տակ գտնվող տարածքներ»:

U.S. President Barack Obama
U.S. President Barack Obama

Օբամայի խոսքերով, եթե Սիրիայի ռեժիմը, Ռուսաստանը և նրանց դաշնակիցները հավատարիմ մնան զինադադարի պայմանավորվածությանը, տարածաշրջանը կարող է կենտրոնանալ Դաեշի դեմ պայքարի վրա:

Բարաք Օբամայի խոսքերով,- «Եթե այս ծրագիրը իրականցվի, ապա զինադադարը կնվազեցնի Սիրիայում տիրող բռնությունները և օգնություն կտրամադրի խաղաղ բնակչությանը: Հնարավոր է, որ քաղաքական բանակցությունների միջոցով այն նույնիսկ տանի դեպի քաղաքացիական պատերազմի դադարը: Այդ դեպքում բոլորը ի վիճակի կլինեն իրենց ուշադրությունը կենտրոնացնել դեպի Դաեշի դեմ պայքարը»:

Նախագահը ասել է, որ Դաեշին ոչնչացնելու պայքարը ժամանակ է պահանջում, սակայն նրա խոսքերով, նախորդ տարի կոալիցիոն ուժերի հետ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ճնշել խմբավորմանը:

Նրա խոսքերով,- «Օդային ռմբակոծումների մեր ալիքի շնորհիվ ոչնչացվել է Դաեշի վառելիքի ենթակառուցվածքների մեծ մասը, նրանց ֆինանսական կարողություններն էլ մեծապես նվազել են: Արդյունքում Դաեշը ստիպված է եղել կրճատել իր զինյալների աշխատավարձը, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց բարոյական դրությունը»:

Նախագահ Օբաման խոստացել է, որ միջազգային համատեղ ջանքերով Դաեշ ահաբեկչական խմբավորումը կոչնչացվի:

Զինադադարը կարող է վերջ դնել Սիրիայում տիրող քաոսին
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

XS
SM
MD
LG