Մատչելի հղումներ

Թրամփ. Նախագահական պայքարը դաժան, զզվելի բայց նաեւ՝ հրաշալի բան է


Միացյալ Նահանգներում Հիլարի Քլինթոնը շարունակում է առաջնորդել դեմոկրատական թեկնածուների ցուցակը:
Միացյալ Նահանգներում Հիլարի Քլինթոնը շարունակում է առաջնորդել դեմոկրատական թեկնածուների ցուցակը:

Վերլուծաբանների կարծիքով, Հիլարի Քլինթոնի համար ավելի ու ավելի բարդ է դառնում նախագահի թեկնածուի համար պայքարում դեմոկրատական կուսակցության ներսում իր առաջին դիրքը պահպանելու հանգամանքը։ : Նեւադայում անցած նախնական ընտրություններում Քլինթոնին հաջողվել էր ապահովել հաղթանակն ընդամենը 5 տոկոսի առավելությամբ:

«Ոմանք մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում, սակայն, մենք երբեք ձեր աջակցության մեջ կասկածներ չենք ունեցել», - ասել է Քլինթոնը:

Վերջին հարցումների համաձայն, Քլինթոնը վայելում է Միացյալ Նահանգների դեմոկրատների 47 տոկոսի աջակցությունը, մինչդեռ նրա հակառակորդ, Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսին աջակցում է դեմոկրատների 42 տոկոսը:

«Երբ դեմոկրատները հավաքվեն հուլիսին Ֆիլադելֆիայում՝ նախագահի թեկնածու ընտրելու, ԱՄՆ-ի պատմության մեծագույն քաղաքական անակնկալներից մեկի ականատեսը կդառնանք», - նշել է Սենդերսը:

Հանրապետականների շրջանում պայքարը նույնքան անկանխատեսելի է: Գործարար Դոնալդ Թրամփը կրկին ապացուցել է առաջատար թեկնածուի իր տիտղոսը՝ հաղթանակ տանելով Հարավային Քարոլինայում:

«Նախագահական ընտրապայքարում մասնակցելը հեշտ բան չէ: Ձեզ ասեմ, դա բարդ ու զզվելի բան է: Դաժան բան է, բայց նաեւ՝ հրաշալի բան է: Երբ հաղթում ես, հրաշալի է: Եվ մենք սկսելու ենք, սկսելու ենք հաղթել՝ հանուն մեր երկրի», - ասել է Թրամփը:

Շաբաթվա վերջում դեմակրատները նախնական ընտրություններ են անցկացնելու Հարավային Քարոլինայում, իսկ հանրապետականները մրցակցելու են Նեւադայում:

XS
SM
MD
LG