Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի քաղաքական գործիչները վիճաբանում են Էնթընին Սքալիային փոխարինող կարգելու շուրջ


ԱՄՆ-ի քաղաքական գործիչները վիճաբանում են Էնթընին Սքալիային փոխարինող կարգելու շուրջ
ԱՄՆ-ի քաղաքական գործիչները վիճաբանում են Էնթընին Սքալիային փոխարինող կարգելու շուրջ

Մինչ Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ԱՄՆ-ի հայկական համայնքը սգում են ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիայի մահը՝ քաղաքական գործիչները վիճաբանում են նրան փոխարինող կարգելու հարցի շուրջ:

Միացյալ Նահանգները շաբաթ օրը վերջին հրաժեշտը տվեց Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիային: 1986 թվականից ի վեր ստանձներով իր պաշտոնը՝ Էնթընին Սքալիան մեծ դեր է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև երկրի հայկական համայնքի համար:

Supreme Court
Supreme Court

1995 թվականին Սքալիան եղել է Գերագույն դատարանի գործող առաջին դատավորը, որը այցելել է Հայաստան: Նրա այցը Հայաստան պայմանավորված է եղել նորանկախ պետության ազատ դատական համակարգի ձևավորման աջակցությամբ: Երևանյան իր այցի ժամանակ Սքալիան անդրադարձել է դատական համակարգի տեսականից դեպի իրական փոփոխությունների և ոլորտի բարձրակարգ մասնագետների ուսուցման հարցերին:

Դատախազի մահը Վաշինգտոնում իրավական և քաղաքական անհամաձայնությունների ալիք է բարձրացրել, քանզի այժմ ծառացել է նրան փոխարինող կարգելու խնդիրը: ԱՄՆ-ի Արդարադատության հանձնաժողովի նախագահը և Սենատում մեծամասնության առաջնորդը բաց նամակ է գրել, նշելով, որ ոչ թե Բարաք Օբաման, այլ՝ հաջորդ նախագահը պետք է ընտրի Սքալիայի փոխարինողին:

Սակայն ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըռնեսթն է նշել, նախագահը այլ կարծիք ունի:

The casket of Supreme Court Justice Antonin Scalia
The casket of Supreme Court Justice Antonin Scalia

Ջոշ Ըռնեսթնի խոսքերով,- «Նախագահի սահմանադրական պարտավորությունն է Գերագույն դատարանում ազատ տեղ լինելու դեպքում նոր դատավոր առաջադրել և Սենատի պարտավորությունն է արդար լսումներ և պատշաճ ժամանակահատվածում քվեարկություն անցկացնել առաջադրված անձի համար»:

Դատավորի ընտրության վերաբերյալ տեսահոլովակները արդեն ողողել են հեռուստաալիքները, իսկ 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուները բևեռված են այս հարցի շուրջ:

Մինչ դեմոկրատական կուսակցության թեկնածուները համոզված են, որ Բարաք Օբաման պետք է ընտրի հաջորդ դատավորին, հանրապետական կուսակցության թեկնածուների կարծիքով, դա պետք է լինի հաջորդ նախագահի որոշումը:

Ի հավելումն այս ամենի, լուր է շրջանառվում, թե Գերագույն դատարանի հաջորդ դատախազը կարող է լինել վիետնամցի-ամերիկացի դատավոր Ջաքլին Նգույենը: ԱՄՆ-ում վիետմերեն «NGUOI VIET» ամսագրի գլխավոր խմբագիր Դզունգ Դոյի խոսքերով, այս լուրը ոգևորել է ԱՄՆ-ի ասիացի հասարակությանը:

JUDGE JACQUELINE NGUYE
JUDGE JACQUELINE NGUYE

Դզունգ Դոն ասել է,- «Բնակիչները ուզում են, որ ինչոր մեկը այստեղ խոշոր նվաճումներ ունենա, որպեսզի նրանք կարողանան ասել «Մենք ներգաղթյալ ենք, սակայն մենք հաջողակ ենք»: Սա է մարդկանց ցանկությունը»:

Չնայած Գերագույն դատարանի դատախազ Էնթընին Սքալիային փոխարինող առաջադրելու շուրջ պտտվող ամբողջ աղմուկին, Սպիտակ տունը պատրաստվում է թեկնածու առաջադրել մոտակա օրերի ընթացքում:

ԱՄՆ-ի քաղաքական գործիչները վիճաբանում են Էնթընին Սքալիային փոխարինող կարգելու շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

XS
SM
MD
LG