Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախընտրական պայքարը ճակատագրական փուլ է թեւակոխում


Փետրվարի 20-ին Հարավային Քարոլինայում անցնում են հանրապետականների նախնական ընտրությունները:
Փետրվարի 20-ին Հարավային Քարոլինայում անցնում են հանրապետականների նախնական ընտրությունները:

Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփը կողմնակիցներ է հավաքագրում:

«Մենք մեր ձեռքով ենք կերտելու մեր հաղթանակը: Ամերիկան կրկին հսկա երկիր ենք դարձնելու», - ասում է նա:

Հարավային Քարոլինայում նախընտրական պայքարը բավականին ծանր էր: Հատկապես կրքերը սրվեցին, երբ Թրամփը կապեց Ջեբ Բուշին իր եղբոր նախագահության սխալների հետ:

«Նրանք ստել են, ասելով, որ զանգվածային ոչնչացման զենք կա՝ լավ իմանալով, որ այն չկար», - ասել էր Թրամփը:

«Ես հոգնել եմ արդեն ընտանիքիս դեմ սրա ասածներից: Հայրս իմ իմացած մեծագույն մարդն է», - պատասխանել է Ջեբ Բուշը:

Հարավային Քարոլինայում եղբորն աջակցելու էր եկել նույնիսկ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշը.

«Ես հասկանում եմ՝ Ամերիկացիները զայրացած եւ դժգոհ են, սակայն, դա չի նշանակում, որ նախագահի պաշտոնին պետք է լինի մեկն, ով արտացոլում է այդ դժգոհությունը»:

Դեմոկրատների մոտ կրքերը նույնպես թեժանում են: Փորձելով Նեւադայի նախնական ընտրություններում նոր ձայներ հավաքել, Քլինթոնը կրկին դիմում է ավանդաբար դեմոկրատներին աջակցող սեւամորթ ամերիկացիներին:

«Ես ուզում եմ պատռել բաժանարար բոլոր գծերը, որոնք ամերիկացիներին անջատում են միմյանցից», - ասել է Քլինթոնը:

Քլինթոնի անհանգստությունը հասկանալի է. վերջին հարցման համաձայն, դեմոկրատների թվում Վերմոնտի սենատոր Բերնի Սենդերսի աջակցությունն ավելանալով, հավասարվում է Հիլարի Քլինթոնի աջակցության մակարդակին:

XS
SM
MD
LG