Մատչելի հղումներ

Հարավային Կորեան ԱՄՆ-ին քաջալերում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ


Հարավային Կորեան ԱՄՆ-ին քաջալերում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ
Հարավային Կորեան ԱՄՆ-ին քաջալերում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Բարաք Օբաման Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նոր օրինագիծ է ստորագրել: Օրինագծի նպատակն է ՝ Հյուսիսային Կորեային զրկել փոքր չափի միջուկային մարտագլխիկների և հրթիռների արտադրման համար անհրաժեշտ ֆինանսավորումից:

Հարավային Կորեան ԱՄՆ-ին քաջալերում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորաեայի նկատմամբ, նրանց կողմից վերջին ժամանակներս իրականացված միջուկային զենքերի և հրթիռների փորձարկումների պատճառով:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չո Ջուն-հյուքը անդրադարձել է պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հինգշաբթի օրը Բարաք Օբամայի ստորագրած նոր օրինագծին:

Չո Ջուն-հյուքի խոսքերով. «Ակնկալվում է, որ այս օրինագծի, ինչպես նաև մեր և մյուս երկրների կառավարությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում Հյուսիսային Կորեան ստիպված կլինի վճարել միջուկային զենքերի և հրթիռների չարաշահման համար»:

North Korea Rocket Launch
North Korea Rocket Launch

Օրինագծի նպատակն է Հյուսիսային Կորեային զրկել փոքր չափի միջուկային մարտագլխիկների և դրանք նշանակետին հասցնելու համար նախատեսված հրթիռների արտադրման համար անհրաժեշտ ֆինանսավորումից:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չո Ջուն-հյուքը նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կրկնապատկելու է հաջորդ ամսվա համատեղ ռազմական զորավարժություններին մասնակցող իր զինվորականների թիվը։

Հյուսիսային Կորեան շարունակ պնդում է, որ այս զորավարժությունների նպատակը դեպի իր տարածք ներխուժում նախապատրաստելն է։

XS
SM
MD
LG