Մատչելի հղումներ

Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել


Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել
Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման «Huffington Post» տեղեկատվական համացանցային էջի միջոցով անդրադարձել են երեխաների հոգեկան առողջության թեմային:

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը մեկ օրով ստանձնել է «Huffington Post» տեղեկատվական համացանցային էջի անգլիական բաժնի խմբագրի պաշտոնը: Նա պալատի սենյակներից մեկը վերածել է ինքնաշեն լրատվական կենտրոնի:

«Huffington Post»-ի խմբագիր Սթեֆըն Հալլի խոսքերով, դքսուհին սկզբունքային և բավականին լավ խմբագիր է:

Քեյթ Միդըլթոնի օրակարգում է երեխաների հոգեկան առողջության թեման: «Anna Freid» կենտրոնից Փիթըր Ֆոնագի խոսքերով, այդ խնդիրը դքսուհուն շատ է հուզում:

Փիթըր Ֆոնագը ասել է, թե «Նա բավականին լավ է ներգրավվել այս աշխատանքում: Քեյթը մանկական թերապևտի բնածին տաղանդ ունի»:

Իր հոդվածում Քեյթը կոչ է անում վերջ դնել հոգեկան խնդիրների շուրջ տարածված կարծրատիպերին՝ շեշտը դնելով իր մայրական դերի վրա:

THE DUCHESS OF CAMBRIDGE
THE DUCHESS OF CAMBRIDGE

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուիլյամ իշխանի կնոջ, Քեյթի խոսքերով. «Եթե մեր երեխաները հոգեկան օգնության կարիք ունենային, Ուիլյամը և ես չէինք վարանի դիմել օգնության: Մենք փորձում ենք Ջորջին և Շարլոտին խրախուսել, որ նրանք ազատ կերպով արտահայտեն իրենց զգացմունքները»:

Որպես «Huffington Post»-ի խմբագիր, դքսուհին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային հրավիրել է հոդված գրել: Միշել Օբաման նույնպես փորձում է վերացնել հոգեկան հիվանդությունների շուրջ պտտվող ամոթի դրոշմը:

Միշել Օբաման իր հոդվածում ասում է,- «Մենք պետք է պարզ դարձնենք, որ օգնություն խնդրելը ոչ թե թուլության, այլ ուժի նշան է: Պետք է մարդկանց խրախուսենք, որ ստանան այն օգնությունը, որի կարիքը ունեն»:

«Huffington Post»-ի խմբագիր Սթեֆըն Հալլը գոհ է դքսուհու կատարած աշխատանքից և նույնիսկ մտավախություն է հայտնել, թե Քեյթը այնքան լավ խմբագիր է, որ ինքը վախենում է կորցնել իր աշխատանքը:

Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

XS
SM
MD
LG