Մատչելի հղումներ

Ռուսաստանում սրընթաց աճում է աղքատության մակարդակը


Visitors take photos of a child dressed in a traditional costume before a folk performance in Panyu, Guangdong province, China.
Visitors take photos of a child dressed in a traditional costume before a folk performance in Panyu, Guangdong province, China.

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը միլիոնավոր մարդկանց չքավորության դուռն է տանում։ Երկրում ապրելու գինը գնալով աճում է, իսկ մարդկանց աշխատավարձը գնալով պակասում։

Մոսկվայի արվարձաններից մեկի ՛՛SALVATION ARMY՝՝ բարեգործական կազմակերպության խոհանոցում հսկայական թվով մարդիկ են ճաշում ամեն օր։ Երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում, շուրջ 20 մլն ռուսաստանցիներ ապրում են աղքատության շեմին։

Տնտեսական ճգնաժամը առաջին հերթին անդրադառնում է նախկին խորհրդային երկրներից Ռուսաստան աշխատելու եկած արտագնա աշխատավորների վրա։

՛՛Նրանցից շատերը գալիս են այստեղ աշխատանք գտնելու ակնկալիքով, իսկ աշխատանք գտնելը Ռուսաստանում այժմ շատ բարդ է, եւ նրանք հաճախ ամաչում են ձեռնունայն տուն վերադառնալ եւ հայտնվում են մեզ մոր՝՝,- նշում է ՛՛Salvation Army՝՝ բարեգործական կազմակերպության աշխատակից Արտուր Ռախմանկուլովը։

Աշխատատեղերի կրճատումների պատճառով հսկայական թվով մարդիկ հայտնվում են փողոցում, չկարողանալով վճարել իրենց տան վարձը։

Դեռեվս 2009-ին իր գործունեությունը սկսած սոցիալական պահակախմբի այս ավտոմեքենաները ամեն օր փողոցից վերցնում են անօթեւաններին, որոնց թվի հսկայական աճի պատճառով մեքենաների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Երկրի իշխանությունները անօթեւանների աճի պատճառը ալկոհոլիզմն են համարում։

՛՛Ռուսաստանում ամենացածր եկամուտ ունեցող քաղաքացիներին տրվում են նպաստներ որոնք ապահովագրում են վերջիններիս անօթեւան մնալուց, այսպիսով ցածր եկամուտը չի կարող անօթեւան դառնալու պատճառ հանդիսանալ՝՝,- ամերիկայի ձայնին տված հարցազրույցում հայտարարեց Մոսկվայի սոցիալական ծառայությունների աշխատակից Անդրեյ Պենտյուկովը։

Ռուսատանի ղեկավարությունը, ըստ Ինտերֆաքս լրատվական գործակալության, կանխատեսում է գործազրկության 26 տոկոսի աճ միայն այս տարվա ընթացքում, ինչը ռուսաստանցիներին լավատեսորեն տրամադրվելու պատճառներ չի տալիս։

XS
SM
MD
LG