Մատչելի հղումներ

Լեհաստանն առաջարկում է ավելացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարեւանությամբ


Լեհաստանը պնդում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներն անհանգստացած են սեփական անվտանգության համար:
Լեհաստանը պնդում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներն անհանգստացած են սեփական անվտանգության համար:

Ռուսաստանի քաղաքականությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Արեւելյան Եվրոպայի երկրներում, որոնք հայտնում են, թե իրենց բավարար չափով պաշտպանված չեն զգում: Այս շաբաթ Վաշինգտոնում է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին, ով պետքարտուղար Քերրիին փոխանցել է ՝ դաշինքի Արեւելյան երկայնքով ՆԱՏՕ-ի ուժեղացված զորակազմ տեղակայելու մասին իր երկրի առաջարկը:

«Անվտանգությունը հնարավոր է ապահովել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում զորքերի տեղակայմամբ եւ պաշտպանական համակարգերիի կառուցմամբ», - ասել է Վաշիկովսկին:

Լեհ արտգործնախարարի խոսքով, ՆԱՏՕ-ի զորքերի ֆիզիկական նկատելի ներկայությունը Լեհաստանում, Բալթյան երկրներում եւ Ռումինիայում կարեւոր է այդ երկրների ապահովության համար:

«Ներկայության պակասը մեր թուլության տպավորություն է ստեղծում, ինչի արդյունքում էլ հնարավոր են սադրանքներ ռուսական կողմից», - ասել է Վաշիկովսկին:

Անդրադառնալով խնդրին՝ պետքարտուղար Քերրին հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միասնական է վտանգներին դիմակայելու գործում.

«Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն եւ դաշնակիցները միասնական են երրորդ երկրների միջամտությունների կանխման եւ ժողովրդավարության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության ապահովման հարցում», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Միեւնույն ժամանակ, Վիտոլդ Վաշիկովսկին նշել է, որ զորքերի ֆիզիկական ներկայությունը ամենեւին էլ չի նշանակում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներգրավվելու ցանկություն:

«Ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Պատերազմել ցանկացողները ցանկապատ չեն կառուցում», - նշել է Վաշիկովսկին:

Մոսկվան Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացան կոչերը վտանգավոր է համարում, պնդելով, որ այն ոչ թե Ռուսաստանին է սպառնալու, այլ վտանգելու է Եվրոպայում ռազմավարական կայունության համակարգի գոյությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր ռազմավարությունը քննարկվելու է ամռանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, որն այս անգամ անցկացվելու է Վարշավայում, քաղաք, որտեղ 61 տարի առաջ հիմնադրվել էր հենց ՆԱՏՕ-ի դեմ ուղղված Վարշավյան պակտը, որը պատմությամ գիրկն անցավ Խորհրդային Միության փլուզումից հետո։

XS
SM
MD
LG