Մատչելի հղումներ

«Էփըլ»-ը հրաժարվում է համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ


Apple CEO Tim Cook
Apple CEO Tim Cook

«Էփըլ» ընկերությունը հրաժարվում է հետևել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցելու մասին դատավորի որոշմանը՝ դրանով իսկ խոչընդոտելով Սան Բեռնարդինոյի ահաբեկիչների գործով հետաքննությունը:

2015 թվականի դեկտեմբերի երկուսին Սան Բեռնարդինոյում 14 մարդու կյանք խլած ահաբեկիչներից մեկի՝ Սաիդ Ֆարուքի «Այֆոն» մոդելի հեռախոսը գտնվում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տրամադրության տակ: Սակայն բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի խոսքերով, հետաքննության համար այն դեռևս անօգուտ է:

Նրա խոսքերով.- «Ահաբեկիչներից մեկի հեռախոսը մեր տրամադրության տակ է, սակայն ծածկագիրը բացելու հնարավորություն մենք դեռևս չենք ունեցել: Արդեն երկու ամիս է անցել, սակայն մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Հետաքննությունների դաշնային բյուրոն այս հարցով դիմել է դատարան, ինչի արդյունքում դաշնային դատավոր Շերի Փիմը «Էփըլ» ընկերությանը հրահանգել է բացել հեռախոսը:

Ի պատասխան՝ «Էփըլ» ընկերությունն իր օգտատերերին հաղորդագրություն է գրել, որտեղ ասվում է ,թե իրենք մերժում են այս հրահանգը: «Էփըլ»-ի հայտարարության համաձայն, պետությունը պահանջում է կոտրել հենց իրենց օգտատերերի հաշվեհամարները, «ինչը ոտնձգություն կլինի քաղաքացիների ազատության և արդարության իրավունքի դեմ»:

Հետաքննությունների դաշնային բյուրոն, չունենալով ծածկագիրը, ի վիճակի չի եղել բացել հեռախոսի պարունակությունը: Համակարգչային անվտանգության մասնագետ դոկտոր Քլիֆֆորդ Նյումաըի խոսքերով, տասն անգամ սխալ ծածկագիր հավաքելու դեպքում հեռախոսը ինքնուրույն կջնջի դրանում պարունակվող ողջ տեղեկությունը:

Ինչպես Քլիֆֆորդ Նյումարն է ասում.- «Սա անվտանգության այնպիսի միջոց է, որը պաշտպանում է օգտատերերի անձնական տեղեկությունները, երբ նրանք կորցնում են հեռախոսը կամ գողանում են նրանց հեռախոսը»:

FAROOK AND MALIK
FAROOK AND MALIK

Սակայն անվտանգության այդ հատկությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյին զրկում է հեռախոսում առկա կարևոր հաղորդագրությունները և էլեկտրոնային նամակները ուսումնասիրելու հնարավորությունից: Ունենալով այդ տեղեկությունը՝ բյուրոն կկարողանար պարզել, թե ում հետ էին հարձակում ծրագրում Ֆարուքն ու նրա կինը՝ Մալիքը և, թե ուր էին նրանք ճամփորդել մինչև հարձակումը: Նրանք գուցե կարողանային հաստատել կամ մերժել ահաբեկիչների կապը Դաեշ ահաբեկչական խմբավորման հետ:

Դաեշի դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունը լրջորեն համագործակցում է երկրի մասնավոր մի շարք ընկերությունների հետ: Պետքարտուղար Ջոն Քերրին էլ դիմել է Հոլիվուդի կինոարտադրող խոշոր ընկերությունների ղեկավարներին, որպեսզի նրանք օգնեն ճնշել Դաեշի համացանցային քարոզչությունը:

«Էփըլ»-ը հրաժարվում է համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

XS
SM
MD
LG