Մատչելի հղումներ

Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններում


Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում:
Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում:

Հանրաճանաչ դարձած այս երգի կատարողը Վլադիմիր Պուտինին կոչ է անում փրկել Մակեդոնիան Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից եւ Միացյալ Նահանգներից: Երգը բացահայտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եղած ծայրաստիճան տարբեր մոտեցումները Բալկանների վերաբերյալ:

«Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ցանկանում են այդ երկրներն իրենց կազմում տեսնել, մինչդեռ, Ռուսաստանը ցանկանում է ամեն կերպ թույլ չտալ նրանց անդամակցությունը», - ասում է Եվրոպայի Քաղաքականության եւ վերլուծության կենտրոնի վերլուծաբան Յանուզ Բուգայսկին:

Վերլուծաբանների խոսքով, Ռուսաստանը, գիտակցելով որ չի կարող Բալկանյան պետությունները ռուսամետ Եվրասիական տնտեսական միության մեջ ինտեգրել, փորձելու է դրանք գոնե չեզոք կարգավիճակում պահել, սակայն, դա դեռ չի հաջողվում:

«Բալկանների ժողովուրդների արմատական առաջընթացը փոխելու Մոսկվայի փորձերը տապալվում են», - ասում է Պետքարտուղարության նախկին ներկայացուցիչ Փոլ Գոբլը:

Փոլ Գոբլի կարծիքով, միեւնույն ժամանակ, գաղթականների ճգնաժամը դանդաղեցնում է ինտեգրացիոն գործընթացները Եվրոպայի ներսում:

«Կարծիք կա, որ Եվրոպայում գաղթականների հոսքը ձեռնտու է Մոսկվային, որը կարող է այն առավել խթանել՝ Եվրամիությունը թուլացնելու նպատակով», - ասում է Գոբլը:

Հարցումների համաձայն, Բալկաններում այնուամենայնիվ աճում է ռուսամետությունը: Սերբիայի բնակչության 72 տոկոսը դրական կարծիք ունի Ռուսաստանի եւ ռուսական կառույցների վերաբերյալ:

XS
SM
MD
LG