Մատչելի հղումներ

Մեկ շաբաթից Սիրիայում կա ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն


Երկկողմ լարված բանակցություններից արդյունքում Սիրիայի աջակցության միջազգային խումբը ներկայացրել է մի ծրագիր, որը նախատեսում է Սիրիայում մեկ շաբաթից սկսել ռազմական գործողությունների դադարեցում։

Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին է ասել, դրան հասնելու համար բոլորն են տրամադրված վճռականորեն։

Սիրիայի աջակցության միջազգային խումբը հայտարարել է միեւնույն ժամանակ, որ գործողությունների դադարեցումը չի վերաբերում, ինչպես Ռուսաստանն է պնդում, Հալեպում շրջապատման մեջ հայտնված ահաբեկչական խմբերի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով.

՝՝Հալեպի արեւմտյան արվարձանները դեռեւս գտնվում են Ջաբհաթ ալ-Նուսրա, Ջաիշ ալ Իսլամ եւ Ահրար Իսլամ խմբավորումների վերահսկողության ներքո՛՛։

Սիրիայի հարցով միջազգային այս խումբը համաձայնության է եկել Սիրիայում օգնությունն ընդարձակելու կարեւորության հարցում, երկիր, որտեղ մարդասիրական ճգնաժամն ավելի է խորացել Սիրիայի զինված ուժերի կողմից Հալեպում իրականացվող ռմբակոծությունների արդյունքում։ Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում հազարավոր մարդիկ են Հալեպից բռնել գաղթի ճանապարհ դեպի Թուրքիայի սահմանը։

Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Սիրիայում մարդասիրական օգնության հարցում աշխարհը պիտի անի ավելին։

Նրանցից Փոլ Սալեմը, որը ներկայացնում է Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատությունն, ասում է, թե.

՝՝Կարծում եմ, որ Սիրիայում անվտանգ գոտի կամ գոտիներ հաստատելու հարցը նորից պիտի դրվի սեղանին։

Մի բան, ինչի իրագործման հարցում աշխարհի մի շարք երկրներ են ցուցաբերում դժկամություն։ Բայց Սիրիայի աջակցության միջազգային խումբը համաձայնել է հաստատել աշխատանքային խումբ, որը պիտի փորձի ապահովել, որ մարդասիրական օժանդակությունը հասնի ճիշտ հասցեատիրոջը։

XS
SM
MD
LG