Մատչելի հղումներ

Այովա նահանգի նախնական ընտրությունների անակնկալները


winners of Iowa 2
winners of Iowa 2

Այովա նահանգում կայացած առաջին ընտրություններից հետո, թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցություննեի առաջատար թեկնածուների դիրքերը այժմ թերեւվ այնքան ամուր չեն որքան վերջիններս կարծում էին։

Հանրապետականների առաջնորդ Դոնալդ Թրամփը, հարցումների համաձայն պետք է լիներ Այովայի ընտրությունների հաղթողը, սակայն վերջինս հանդեպ բացարձակ հաղթանակ գրանցեց Թեդ Քրուզը, դեռ ավելին, Դոնալդ Թրամփի ցուցանիշը շատ ավելի մոտ էր ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած Մարկո Ռուբիոյին քան Թրամփը կարող էր ենթադրել։

Ընտրապայքարը սահուն չեր նաեւ դեմոկրատների առաջատար Հիլարի Քլինթընի համար, ով ըստ նախնական հարցումների պետք է բացարձակ հաղթանակ գրանցեր Այովայում, սակայն արի ու տես, որ Վերմոնտի սենատոր սոցիալիստ Բըրնի Սենդըրզին հաղթելը Քլինթընի համար շատ ավելի բարդ էր քան վերջինս կարող էր ենթադրել, դեռ ավելին, ձայների տարբերությունն այնքան չնչին էր, որ այն կարող էր հեշտությամբ ավարտվել Սանդերսի օգտին։

Սակայն ինչ է նշանակում Այովայի ընտրությունները երկու կուսակցությունների առաջատարների համար, արդյոք սա այն շրջադարձային պահն էր, երբ փոխվում են խաղի կանոնները եւ առաջատարները։

Այովայի ընտրությունների արդյունքները, հանդիսանալով առաջինը, որպես կանոն փոխում են թե՛ հանրության վերաբերմունքը, թե՛ թեկնածուների վարվելակերպը։ Ըստ վերլուծաբանների, հանրապետական կուսակցության առաջատար համարվող թեկնածու Դոնալդ Թրամփի համար հոգեբաներորեն բավական բարդ կլինի պահպանել ինքնավստահությունը։ Հանրապետականների ընտրություններում սակայն ամենաջախջախիչ պարտությունը Ջեբ Բուշինն էր, ով մինչ ընտրարշավի սկիզբը համարվում էր հանրապետականների առաջատարը այս ընտրություններում կնքեց իր մահկանացուն։

Ինչ վերաբերվում է Հիլարի Քլինթընին, նա մրցակցում է մի թեկնածուի հետ, ով հրաժարվելով ընդունել մեծ ընկերությունների հսկայական նվիրաբերությունները,

իր ընտրարշավի համար հսկայական գումարներ է հավաքում միջին խավի, միջինում 200 դոլարից ցածր նվիրաբերությունների շնորհիվ։

Հիշեցնենք, որ նույն ռազմավարությամբ գործող ներկա նախագահ Օբամայի ընտրարշավը բերեց ցանկալի արդյունքներ։

XS
SM
MD
LG