Մատչելի հղումներ

Իրանն ամրապնդում է կապը Եվրոպայի հետ


Իրանը բաց է գործարարության համար:
Իրանը բաց է գործարարության համար:

Իրանի նախագահ Ռուհանին Ֆրանսիայում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ամրապնդել Եվրամիության հետ կապերն ու հարաբերությունները: Ֆրանսիայում եւ Իտալիայում Ռուհանին բազմամիլիարդանոց գործարքներ է կնքել, այդ թվում՝ 27 միլիարդով գնել է Աէրոբուս մակնիշի 100 ինքնաթիռ:

«Կարծում եմ, մենք ականատես կլինենք, թե ինչպես են բազմաթիվ ընկերություններ փորձում Իրանի շուկա մտնել», - ասում է վերլուծաբան Փիթեր Քարդիլլոն:

Ամերիկյան ընկերությունները սակայն, զգուշությամբ են մոտենում Իրանի հետ տնտեսական համագործակցություն խորացմանը: Միջուկային գործարքի պահանջները խախտելու դեպքում Միացյալ Նահանգները կարող է արագ վերևականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Հադսոնի հաստատության վերլուծաբան Քեն Վեյնսթեյնը.

«Անհանգստությունը կարող է մեղմվել, եթե Իրանի վարչակարգը հրաժարվի բալիստիկ հրթիռային ծրագրից եւ ագրեսիվ արտաքին քաղաքականությունից, եթե այն հարգի մարդու իրավունքները՝ կանանց եւ փոքրամասնությունների իրավունքները»:

Պատժամիջոցները հանելուց հետո Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի ազատ կարող է գործել, կարծում է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը: Նրա խոսքով, թեեւ Թեհրանը կարող է միավորվել Մոսկվայի հետ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում քաղաքականության մեջ, նավթի վաճառքի հարցում Իրանն ու Ռուսաստանը կոշտ մրցակիցներ կարող են լինել: Վերլուծաբան Էմիլ Սանամյանը նշում է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Իրանից գազ ձեռք բերելու մեջ.

«Հայաստանի համար շատ կարեւոր է, որ ի վիճակի լինի շոշափելի ինչ-որ բան առաջարկել Վրաստանին»:

Միեւնույն ժամանակ, քաղաքական առումով փորձագետների կարծիքով, Իրանի լուրջ ազդեցությունը Հայաստանի կամ Հարավային Կովկասի վրա մոտ ապագայում ակնկալել պետք չէ:

XS
SM
MD
LG