Մատչելի հղումներ

Զիկա վիրուսի վտանգը տագնապալի մակարդակի է հասել


Զիկա վիրուսի վտանգը տագնապալի մակարդակի է հասել
Զիկա վիրուսի վտանգը տագնապալի մակարդակի է հասել

Զիկա վիրուսի բռնկման քննարկումների նպատակով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հրատապ ժողով կհրավիրի: Կասկածներ կան, որ վերջերս նորածինների շրջանում հանդիպող հազվագյուտ արատը զիկա վիրուսի հետևանքն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է Ամերիկա մայր ցամաքներով մեկ, և այն կարող է սպառնալ ավելի քան չորս միլիոն մարդու:

Ժնևում կայացած հատուկ ժողովի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի խոսքերով, 1947 թվականին Ուգանդայում զիկա վիրուսի հայտնաբերումից ի վեր համարվել է, որ վիրուսը մարդու համար չնչին վնաս է ներկայացնում: Սակայն ժամանակի ընթացքում վիրուսը տարածվել է աշխարհով մեկ, և վերջին տարիներին այն սկսվել է ասոցացվել նյարդաբանական խնդիրների հետ:

Մարգարեթ Չանը ասում է,- «Նախորդ տարի, վիրուսի դեպքեր են նկատվել Ամերիկա մայր ցամաքներում, և այն այժմ արագորեն տարածվում է: Ներկայիս տվյալներով վիրուսի դեպքեր են գրանցվել տարածաշրջանի 23 երկրներում: Տագնապի մակարդակը չափազանց բարձր է: Վիրուսի սկիզբը ասոցացվում է չափազանց փոքր գլխով նորածինների ծնունդի թվի զգալի աճի հետ»:

Մարգարեթ Չանը նաև նշեց, որ մայքրոսեֆալի կոչվող այս արատի և զիկա վիրուսի միջև անմիջական կապը դեռ հաստատված չէ: Սակայն նրա խոսքերով այդ կապի հավանականությունը շատ մեծ է, ինչը նշանակում է որ վիրուսի նախկինում ներկայացրած չնչին վտանգը այժմ տագնապալի մակարդակի է հասել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բռնկումների և առողջապահության տագնապային իրավիճակների բաժնի գործադիր տնօրեն, Դոկտոր Բրյուս Այլվարդն էլ հայտարարեց նախատեսված հրատապ ժողովի մասին:

Դոկտոր Բրյուս Այլվարդը ասում է,- «Ինչպես գլխավոր տնօրենը նշեց Փետրվարի մեկի հրատապ ժողովի ժամանակ Առողջապահության միջազգային կանոնների համաձայն կոմիտեի անդամները վիրուսի մասին ներկայիս տեղեկությունը հաշվի առնելով կփորձեն համաձայնության գալ հետագա քայլերի շուրջ»:

ZIKA virus map
ZIKA virus map

​Զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկի մոտ, վիրուսը անվանումը ստացել է Ուգանդայի Զիկա անտառի պատվին: Այն փոխանցվում է մժեղների միջոցով և սկզբնական շրջանում համարվում էր, թե վիրուսը միայն կապիկներին է փոխանցվում: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը, իսկ այն փոքրաթիվ մարդիկ ովքեր ախտանիշներ ունեն, ընդհամենը փոքր ինչ բարձր մարմնի ջերմասիճան, ցան և վերջույթների թեթևակի ցավ են նկատում: Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց և նրանց երեխաների վրա: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա: Բրազիլիայում, հարավային և կենտրոնական Ամերիկայում զիկա վիրուսի բռնկումները այն հաղթահարելու մեծ ճիգ են առաջացրել:

XS
SM
MD
LG