Մատչելի հղումներ

Վաշինգտոնում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել ի հիշատակ Հրեական ողջակիզման զոհերի


 Վաշինգտոնում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել ի հիշատակ հրեական ողջակիզման զոհերի
Վաշինգտոնում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել ի հիշատակ հրեական ողջակիզման զոհերի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետմահու պարգևատրել է չորս անձանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, հրեաներին պաշտպանել են Հոլոքոստի ժամանակ: Արարողությունն անցկացվեց Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը` նշելով հարավային Լեհաստանի Աուշվից համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը:

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը ամերիկացիներ Ռոդդի Էդմոնդսի ու Լուիս Գանդենի և լեհ Վալե և Մարիլա Զբիյեվսկիների պատվին կազմակերպված միջոցառմանը հրեա առաջնորդներին միացավ նաև Բարաք Օբաման:

Նա իր ելույթի ժամանակ ասել է,- «Հրեական Թալմուդը սովորեցնում է, որ երբ մարդը ավերում է մեկ կյանք ապա նա ավերում է աշխարհը և երբ նա փրկում է մեկ կյանք ապա նա փրկում է աշխարհը»:

Ավելի վաղ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը միջոցառում էր կազմակերպել զոհվածների հիշատակին: Միջոցառմանը նաև մասնակցում էին ԱՄՆ-ում բնակվող հրեական ողջակիզումից փրկված մի շարք անձինք, որոնց թվում էր նաև Ալֆրեդ Մունզերը:

Նա ասում է,- «Ես ծնվել եմ Նիդեռլանդներում: Իմ կյանքը փրկել է տեղացի մի ընտանիք և նրանց մահմեդական դայակը: Ինձ այս ընտանիքի մոտ են թողել երբ 9 ամսեկան էի: Նրանք իսկապես իրենց կյանքը վտանգել են ինձ ընդունելով: Սակայն դրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ»:

ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փիթըր Վիթթինգը ասել է, որ Գերմանիան քաջատեղյակ է ցեղասպանություն այլևս թույլ չտալու իր պատասխանատվության մասին:

Նա իր ելույթի ժամանակ ասել է,- «Մենք՝ գերմանացիներս կիսում ենք ձեր ցավը և անասելի դաժանության հիշողությունը: Սակայն ամենակարևորը, մենք կիսում ենք մեր համատեղ ապագայի տեսլականը»:

Ավելի ուշ Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոմիութիան դեսպանները կլոր սեղանի շուրջ քննարկել են Եվրոպայում ատելության հաղթահարման թեման:

XS
SM
MD
LG