Մատչելի հղումներ

Սրունքների ցավը եւ գրիպի ախտանշանները կարող են խոզի գրիպ նախանշել


Միացյալ Նահանգներում խոզի գրիպից 12-տարեկան երեխա է մահացել:
Միացյալ Նահանգներում խոզի գրիպից 12-տարեկան երեխա է մահացել:

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչ Փեգի Լորին դեռ հիշում է, թե ինչպես էր գրկում փոքրիկ Փայփերին:

"Նրա գլուխն ուղղակի հալվում էր կրծքիս, կարծես թե նա իմ մասնիկը լիներ", - ասում է նա:

12-տարեկան Փայփերը մահացավ շաբաթ օրը՝ H1N1 կամ` խոզի գրիպից:

"Նման բան երբեք չես սպասում", - ասում է մայրը:

Ոչ ոք չէր սպասում նաեւ, որ Փայփերի մահը կփրկեր մեկ այլ երեխայի կյանք:

"Փայփերն ինձ համար կարծես աղջիկս լիներ". - Նիրան Ալ Աքբան ավելին էր, քան Փայփերի բժիշկը. հենց նա էր ընդունել Փայփերի ծնունդը:

Մահվանից մեկ օր առաջ մայրը Փեգիին հիվանդանոց էր բերել, սակայն, այնտեղ անհանգստացնող որեւէ բան չէին նկատել:

"Նա նման էր գրիպով հիվանդ ցանկացած երեխայի, եւ մենք չէինք կարող նկատել նրա ներսում տեղի ունեցող վտանգավոր զարգացումները", - պատմում է բժիշկը:

Փայփերի մահից հետո բժիշկն ավելի մանրամասն է ուսումնասիրել հիվանդի պատմությունն ու նկատել, որ երեխան բողոքել է սրունքների ցավից:

"Եվ ահա մոտս է գալիս մեկ այլ աղջնակ, նույնպես ոչ լուրջ ախտանիշներով", - պատմում է բժիշկը:

Բժիշկը պատրաստվում էր այս մեկին նույնպես տուն ուղարկել, սակայն հանկարծ երեխան անսպասելի ախտանիշ նշեց:

"Սրունքների ցա՛վ, պատկերացնում եք, սրունքների ցավ եւ գրիպ", - նշում է բժիշկը:

Պարզվեց, այս աղջիկն էլ վարակված էր խոզի գրիպով, ճիշտ ինչպես Փայփերը:

"Երեխան նույն ուղով էր գնում, ինչ որ Փայփերը", - ասում է բժիշկը:

Սակայն, շնորհիվ Փայփերի ախտանշանի, այս երեխային հնարավոր եղավ փրկել: Եվ մյուս երեխայի փրկությունը Փայփերի մայրիկին ուժ տվեց՝ ապրելու:

"Դա նրան երբեք հետ չի բերի, սակայն, եթե օգնի փրկել մյուսների կյանքերը, դա միակ բանն է, ինչ ես այսօր խնդրում եմ", - ասում է փոքրիկ Փայփերի մայրիկը հիշեցնելով՝ ուշադիր եղեք սրունքների ցավի նկատմամբ: Եթե այն զուգորդվում է գրիպի ախտանշաններով, կարող է փրկել ձեր հարազատի կյանքը:

XS
SM
MD
LG