Մատչելի հղումներ

Միչիգանի Ֆլինթ քաղաքում խմելու ջուրը սպառնում է երեխաների առողջությանը


Միչիգանի Ֆլինթ քաղաքում խմելու ջուրը սպառնում է երեխաների առողջությանը
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Միչիգանի Ֆլինթ քաղաքում խմելու ջուրը սպառնում է երեխաների առողջությանը

Բանակային ուժեր են տեղակայվել Միչիգանի Ֆլինթ քաղաքում, որտեղ ջուր են մատակարարում բնակչիներին։ Տեղի 1ՕՕ հազար բնակիչներին նրանք բաժանում են նաեւ ջրի ֆիլտրեր ու ջրի պարունակությունը ստուգող սարքեր։ Պատճառն այն է, որ քաղաքի բնակիչներն արդեն երկար ժամանակ է բողոքում էին ջրի տարօրինակ հոտից ու գույնից։ Սակայն անցած մեկ տարվա ընթացքում նրանց բողոքները չեն արժանացել իշխանությունների ուշադրությանը։ Իսկ բժշկական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ երեխաների արյան մեջ բարձրացել է կապարի պարունակությունը, ինչը կարող է անդառնալի կերպով վնաս հասցնել ուղեղին։

Խնդրին լուծում տալու հարցում դանդաղկոտության մեջ այժմ շատ են մեղադրում նահանգապետ Ռիք Սնայդերին։

Ինչպես նախագահի դեմոկրատ թեկնածուներից Հիլարի Քլինթոնն է ասում.

՝՝Ես իմ ընտրարշավի ավագ պաշտոնյաներին ուղարկել եմ Ֆլինթ, որտեղ զրուցելու է քաղաքապետի հետ, տեսնելու համար, թե ինչ կարելի է անել քաղաքի բնակիչներին օգնելու համար՛՛։

Իսկ ահա երկրի նախագահ Բարաք Օբաման անցած շաբաթ օրը արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլինթում, ու դաշնային պահուստից 5 միլիոն դոլար հատկացրել օգնության համար։ Սակայն նա մերժել է այստեղ աղետի գոտի հայտարարելու նահանգապետի խնդրանքը։

Քաղաքացիական իրավունքների պաշտպան Ջեսի Ջեքսոնը կոչ է անում քաղաքի բնակիչներին պայքարել իրենց իրավունքների համար։

՝՝Սա ոչ թե արտակարգ իրադրություն է, այլ աղետի գոտի։ Ու կարծում եմ քաղաքը հարկավոր է շրջապատել ոստիկանական ժապավենով, քանի որ Ֆլինթը դարձել է հանցագործության վայր՛՛։

Կինոռեժիսոր Մայքըլ Մուրը, որը ծնունդով հենց այս քաղաքից է, նույնպես մեղադրում է նահանգապետին ու հորդորում նախագահ Օբամային շտապ այց կատարել այս քաղաք։

՝՝Ջրի մատակարարման ենթակառուցվածքը փլուզված է։ Եվ այն փլուզվել է հենց նահանգապետի կողմից՛՛։

Ասենք, որ Ֆլինթի ջրի մատակարարման ցանցը կապարի պարունակությամբ է աղտոտվել 2Օ14 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ ցանցը անջատվեց Հուրոն լճից ու ֆինանսական խնայողություններ իրականացնելու նպատակով միացավ Ֆլինթ գետին՝ մինչեւ նոր խողովակաշարի կառուցումը դեպի լիճը։ Սակայն քայքայիչ հատկություններ ունեցող ջրի պատճառով հին խողովակներից տարանջատվել էր կապարը։

Ջրամատարարման ցանցն անցյալ ամիս նորից միացավ Հուրոն լճին, սակայն վնասված խողովակների պատճառով թունավորման մակարդակը շարունակում է մնալ բարձր։

XS
SM
MD
LG