Մատչելի հղումներ

Էբոլայի համաճարակի ավարտը հռչակվելուց ժամեր անց նոր զոհ է գրանցվել


Էբոլայի համաճարակի ավարտը հռչակվելուց ժամեր անց նոր զոհ է գրանցվել
Էբոլայի համաճարակի ավարտը հռչակվելուց ժամեր անց նոր զոհ է գրանցվել

Էբոլայի համաճարակի ավարտի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո ասուլիսից ժամեր անց Սիեռա Լեոնեի պետական մարմինները հինգշաբթի օրը վարակի հետևանքով մահվան դեպք են գրանցել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է էբոլայի համաճարակի ավարտի մասին, որը նախորդ երկու տարիների ընթացքում Արևմտյան Աֆրիկայում ավելի քան 11.300 մարդու կյանք էր խլել: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) այդ մասին հայտարարեց Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով վարակի ազդեցության տակ գտնվող վերջին երկրի՝ Լիբերիայի էբոլայից 42 օր զերծ լինելու մասին:

Սակայն մամուլի ասուլիսից ընդհամենը ժամեր անց Ազգային անվտանգության բյուրոյի խոսնակ Ֆրանսիս Քելլին հայտարարել է, որ Սիեռա Լեոնեի հյուսիսային Քամբիա գյուղում մահացած կնոջ մոտ էբոլայի վարակ է հայտնաբերվել:

ԱՀԿ-ի ռիսկի գնահատման և մարդասիրական օգնության բաժնի նախագահ Ռիք Բրեննանը, էբոլայի համաճարակի ավարտի մասին խոսելիս, այնուամենայնիվ զգուշացրել էր վարակի սկսվելու ռիսկի առկայության մասին:

Ռիք Բրեննանը ասում է,- «Սա կարևոր շրջան է և շատ կարևոր առաջընթաց մի քայլ: Սակայն մեր գործը դեռ ավարտված չէ, քանի որ էբոլայի բռնկման հավանականությունը դեռ առկա է: Վարակը շարունակում է պայքարել բուժվածների օրգանիզմի հեղուկ պարունակության մեջ: Այն կարող է գրեթե 12 ամիս ապրել դրանով նախկինում վարակված տղամարդկանց սերմնաբջիջների մեջ»:

ԱՀԿ-ը էբոլայի վարակի փոխանցումը ավարտված է համարում, երբ երկիրը առանց վարակի նոր զարգացման երկու շրջանի միջով է անցնում, յուրաքանչյուրը 21 օր տևողությամբ: Այնուհետև այս երկրները 90 օր բարձր հսկողության տակ են դրվում:

Սիեռա Լեոնեի պետական մարմինները փորձում են գտնել մահացած կնոջ հետ շփման մեջ գտնված բոլոր անձանց։ Նշանակվել է հատուկ խումբ՝ այս դեպքի հետաքննության համար: Երկրի որոշ շրջաններում կհայտարարվի կարանտին:

XS
SM
MD
LG