Մատչելի հղումներ

՝՝Դաեշը՛՛ կորցնում է տարածքներ Սիրիայում ու Իրաքում


Միայն դեկտեմբերին Իրաքում ու Սիրիայում սպանվել է ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորման 25ՕՕ զինյալ։ Նույն հաղորդագրության համաձայն, ծայրահեղական այս խմբավորումը զրկվել է նավթի հսկայական պաշարներից ու շարունակում է կորցնել գրավված տարածքները։

Ինչպես Բաղդադից գնդապետ Ստիվ Ուորենն է հեռահաղորդակցության միջոցով ասել մամուլի ասուլիսի ժամանակ, 2Օ14 թվականի սեպտեմբեր ամսին օդային գրոհներն իրականացվելուց ի վեր ՝՝Դաեշը կորցրել է 2Օ-ից 22 հազար քառակուսի կիլոմետր տարածք Իրաքում եւ մոտավորապես 2 հազար քառակումի կիլոմետր՝ Սիրիայում։ Իրաքի անվտանգության ուժերը շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Ռամադին, որը ՝՝Դաեշից՛՛ ազատագրել էին անցյալ շաբաթ։ Նրա խոսքերով, Ռամադին ծայրահեղականներից մաքրելու ընթացքում Իրաքի անվտանգության ուժերը հայտնաբերել են խոշտանգումների եղանակով մահապատժի ենթարկված անձանց դիակներ ու սպանված մարդկանց դիակներ, որոնց ՝՝Դաեշն՛՛ օգտագործել է որպես կենդանի վահան։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում երեխաներ, այժմ օգնություն են ստանում Իրաքի ուժերի կողմից։

Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Ստիվըն Զյունսի խոսքերով, ՝՝Դաեշին՛՛ նավթի պաշարներից զրկելու հանգամանքը շատ ավելի կարեւոր է, քան սպանված զինյալների թիվը։

Սակայն մտահոգիչն այն է, որ մի հատվածում տարածքներ կորցնելով, ՝՝Դաեշը՛՛ շարունակում է առաջ շարժվել այլ ուղղություններով։

Մտահոգիչ է նաեւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ներկա հակամարտությունը, որը ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Բրեթ ՄաքԳըրքի խոսքերով, ավելի է բարդացնում ծայրահեղական այս խմբավորման դեմ պայքարը, երբ շահում են երկու կողմերում առկա ծայրահեղականները։

ԱՄՆ-ի Հրամանատարական անձնակազմի նախագահ, գեներալ Ջո Դանֆորդը այս շաբաթվա ընթացքում այցելել ու է Թուրքիա՝ քննարկելու ՝՝Դաեշի՛՛՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պատերազմի մանրամասները։

XS
SM
MD
LG