Մատչելի հղումներ

Սպիտակ տունը կոչ է անում Իրանին ու Սաուդյան Արաբիային բարելավել հարաբերությունները


Սպիտակ տունը կոչ է անում իրանացիներին եւ Սաուդյան Արաբիայի բնակիչներին եղած ջրբաժանների միջեւ կամուրջներ կառուցել:
Սպիտակ տունը կոչ է անում իրանացիներին եւ Սաուդյան Արաբիայի բնակիչներին եղած ջրբաժանների միջեւ կամուրջներ կառուցել:

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վատթարացմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Ըրնստը: Նրա խոսքով, Սպիտակ տունը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ չսրել միմյանց միջեւ հարաբերությունները:

«Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերում կան մարդիկ, ովքեր ի վիճակի են անել ավելին՝ ջրբաժանների միջեւ կամուրջներ կառուցելու համար, ինչն իրականում տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում», - հայտարարել է Ըրնստը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի սուննի մահմեդականներին պատկանող իշխանությունները մահապատժի էին ենթարկել 46 մարդու, այդ թվում՝ անվանի շիա մահմեդական շեյխ Նիմր ալ Նիմրին: Մահապատժից հետո Իրանում մեծամասնություն կազմող շիա մահմեդականների մի խումբ ավերել եւ այրել էր Սաուդյան Արաբիայի դեսպանատունը:

XS
SM
MD
LG