Մատչելի հղումներ

Պուտինի նպատակն է աշխարհին ցույց տալ Ռուսաստանի եւ իր հզորությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ իրեն ներկայացնում է որպես իր ծրագրերն ունեցող ղեկավար, որը չի վախենում իր կամ իր երկրի կարողությունները ցույց տալուց։

՝՝Մենք այսօր ունենք ռազմական մեծ կարողություններ, եւ անհրաժեշտության դեպքում, կարող ենք օգտագործել դրանք՛՛, հայտարարել է Պուտինը։

Սակայն չնայած Պուտինն իր խոսքում սովորաբար ասում է ՝՝մենք՛՛ կամ ՝՝Ռոսաստանը՛՛, Արեւմուտքում կարծում են, որ խոսքը հենց իր՝ Պուտինի մասին է։

Քաղաքական վերլուծաբաններից Ռոբերտ Կարդիլլոյի խոսքերով, Պուտինը՝ հենց ինքն այսօր Ռուսաստանն է։ ՝՝Եվ նա՝ Պուտինն ունի սխալ այն տեսակետը, որ Ռուսաստանին չեն տալիս համաշխարհային ասպարեզում իրեն հասանելիք տեղը՛՛, ասում է նա։

Շատերն են կարծում, որ սա ոչ միայն այսքանով չի ավարտվում, այլ որ սա միայն սկիզբն է։

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Ուուսլիի խոսքերով. ՝՝Կարծում եմ, Պուտինը կաներ հնարավորինը՝ Արեւելյան Եվրոպայում, Բալթիկայում ու նույնիսկ Արեւմտյան Եվրոպայում ռուսական տիրապետությունը վերականգնելու համար՛՛։

Բացի Ռուսաստանը համաշխարհային ասպարեզ վերադարձնելու ջանքերին, Պուտինի ինքնավստահության նպատակներից մեկն էլ երկրի ռազմական արդյունաբերությանը զարկ տալն է՝ հիմնվելով Աֆղանստան ու Իրաք զենքերի փոխադրումների վրա։ Ինչ վերաբերում է Սիրիային, այստեղ ռիսկի չափաբաժինն ավելի մեծ է։

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբստի խոսքերով. ՝՝Պուտինն այս պահին ամենաշատը մտածում է իր երկրում իր հեղինակության մասին, ու այդ պատճառով է ամեն ինչ անում ցույց տալու համար, որ ինքն ուժեղ ղեկավար է՛՛։

Արեւմուտքի նախկին ու ներկա պաշտոնատար անձինք հարցին նայում են Արեւմուտքի տեսանկյունից, ու նշում, որ Ռուսաստանի կողմից ներկայումս հասցվող վնասը հնարավոր կլինի մեկուսացնել, սակայն՝ մեծ դժվարությամբ։

Պատերազմի հարցերով ուսումնասիրությունների հաստատությունից Քրիսթոֆեր Հարմերն ասում է, թե այսօր Հեզբուլլահի կամ Սիրիայի հետ կապերը սերտացնելով, Ռուսաստանն ավելի է ամրապնդում ահաբեկչական խմբավորումների դիրքերը։

Իսկ Վլադիմիր Պուտինը շարունակում է այն, ինչ սկսել է տարիներ առաջ, ամեն ինչ անելով փորձում ցույց տալ, որ ուժեղ են ե՛ւ Ռուսաստանը ե՛ւ ինքը՝ Պուտինը։

XS
SM
MD
LG