Մատչելի հղումներ

ԱՄՆ-Կուբա հարաբերությունները՝ տարվա բեկում


Անցնող տարում Միացյալ Նահանգները եւ Կուբան կարողացան կարգավորել միմյանց միջեւ առկա հիմնական տարաձայնությունները:
Անցնող տարում Միացյալ Նահանգները եւ Կուբան կարողացան կարգավորել միմյանց միջեւ առկա հիմնական տարաձայնությունները:

«Այսօր Միացյալ Նահանգները փոխում է Կուբայի հետ հարաբերությունները», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները եւ Կուբան հրապարակայնորեն հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

«Բանակցությունների, այդ թվում՝ նախագահ Օբամայի հետ հեռախոսազրույցի արդյունքում, մենք կարողացել ենք առաջընթաց արձանագրել եւ կարգավորել երկու պետությունների միջեւ որոշ հարցեր», - ասել էր Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:

Անցնող տարում երկու երկրներին հաջողվել է կարեւորագույն մի շարք հարցեր լուծել, այդ թվում՝ Կուբան հանել ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկից:

«Վերջին շրջանում Կուբան միջազգային ահաբեկիչներին որեւէ աջակցություն չի տրամադրել», - հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Ջեֆ Բրադկեն։

Հայտարարություններից հետո Վաշինգտոնում բացվեց Կուբայի դեսպանությունը, իսկ Հավանայում բարձրացվեց Միացյալ Նահանգների դրոշը: Վերլուծաբան Ջոսե Էյզելի խոսքով, իրադարձությունները չափից արագ են ընթանում.

«Կարծում եմ, սխալ կլինի շարունակել սերտացման գործընթացն առանց Կուբայի կողմից լուրջ զիջումների»:

Հատկապես մտահոգում են Կուբայում մարդու իրավունքների ոտնահարումների փաստըեւ բանտարկյալների դեմ բռնությունների կիրառման փորձառությունը:

«Կուբացիները հուսահատ են. Ռաուլ Կաստրոյի կողմից տնտեսական բարեփոխումների ակնկալիքները դատարկ էին», - նշում է Էյզելը:

ԱՄՆ-ը եւ Կուբան աշխատանքային խմբեր են ստեղծել՝ բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով:

«Կարգավորում պահանջող երկու հիմնական հարցերն են ԱՄՆ-ի տնտեսական բեռնարգելքը եւ ԱՄՆ-ի ներկայությունը Գուանտանամոյում: ԱՄՆ-ը ճանաչում է Գուանտանամոն որպես Կուբայի տարածք, սակայն նշում, որ 1934-ին ստորագրված պայմանագիրը ԱՄՆ-ին տալիս է մշտական ներկայության իրավունք», - նշում է Ամերիկյան համալսարանի մասնագետ Ուիլյամ Լեգրանդը:

Ամեն դեպքում, վերլուծաբանների կարծիքով, Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումն արագ է ընթանալու՝ հաշվի առնելով երկու կողմերի հետաքրքրությունն այդ հարցում:

XS
SM
MD
LG