Մատչելի հղումներ

Ով է շահում, իսկ ով կորցնում նավթի գնի անկումից


Cars queue for petrol at a gas station in Dubai, UAE, June 11, 2012.
Cars queue for petrol at a gas station in Dubai, UAE, June 11, 2012.

Նավթի գինը վերջին 10 տարիների ընթացքում ամենացածրն է, փաստ, որը պայմանավորված է՝ նավթի ցածր պահանջարկով, ԱՄՆ-ում նավթի արտադրության աճով, ՕՊԵԿ-ի արտդրությունը չնվազեցնելու որոշմամբ եւ շատ այլ հանգամանքներով։ Սակայն ով է շահում, իսկ ով կորուստներ գրանցում այս իրավիճակում։

Նավթի գինը հասել է վերջին 10 տարիների ռեկորդային ցածր մակարդակի։ ԱՄՆ-ում միջին բենզալցակայանում բենզինի գինը 53 ցենտ է մեկ լիտրի դիմաց։

Բենզինի ցածր գինը նշանակում է 115 մլրդ հավելյալ խնայողություն ամերիկացիների համար, որը միջին հաշվարկով յուրաքանչյուր մեքենայի վարորդի համար խնայում է 555 դոլար ամեն ամիս։ Ըստ վերլուծաբանների, նավթի գինը մոտակա ամիսների ընթացքում դեռ ավելի կիջնի ։

Սակայն նավթի արտահանումների վրա մեծապես հենվող տնտեսությունների համար նավթի ցածր գինը լուրջ խնդիր է, նշում է Միջազգային տնտեսագիտության Պետերսոն ինստիտուտի վերլուծաբան Ֆրեդ Բերգսթենը։

՛՛Տուժում է Ռուսաստանը, Վենեսուելան, Սաուդյան Արաբիան եւ նավթաարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները՛՛շ- նշում է Ֆրեդ Բերգսթենը։

Նավթի ցածր գինը լավ լուր չէ նաեւ նավթաարդյունաբերությունից խիստ կախում ունեցող Ադրբեջանի համար, նավթի գնի անկումը հանգեցրել է ադրբեջանական մանաթի արժեզրկմանը, ինչի հետեւանք է նաեւ կտրուկ գնաճը։

Նավթի ցածր գինը լավ լուր չէ նաեւ նավթ ներմուծող Հայաստանի համա։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանի տնտեսական աճի հիմնական գրավականը Ռուսաստանի տնտեսության աճն է, Ռուսաստանի տնտեսությունը մեծ անկում է ապրել պատժամիջոցների և նավթի ցածր գնի պատճառով եւ դա բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի վրա։

Մասնագետները նշում են, որ նավթի ցածր գնի մեկ այլ գրավական կարող է հանդիսանալ ՛՛Իսլամական Պետություն՝՝ խմբավորման կամ Դաեշի կողմից սեւ շուկայում նավթի առեւտրուրը։

Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով նավթի գինը կշարունակի անկում ապրել՝ 2016 –ին հասնելով մինչեւ 20 դոլարի մեկ բարելի դիմաց։


XS
SM
MD
LG