Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը փորձում է գտնել Ռուսաստանի կախվածությունից խույս տալու ուղիներ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Սալման արքայի հետ։ Մինչեւ հանդիպումը նա հանդես է եկել հայտարարությամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու մեղադրելով ՝՝հարյուր հազարավոր մարդկանց սպանության՛՛ մեջ։ Ասադին աջակցելու մեղադրանքներ է նա հղել Ռուսաստանի իշխանություններին։ Հիշեցնենք, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության աջակիցներներն են։ Բաշար ալ Ասադին աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։

Ռիադն ու Անկարան միասին որդեգրել են Ասադին անհապաղ իշխանությունից հեռացնելու դիրքորոշում, ինչը Թուրքիային մեծապես մեկուսացրել է տարածաշրջանում ու խորացրել Մոսկվայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը՝ հատկապես անցյալ ամիս թուրքական ռազմաօդանավերի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումից հետո։ Եվ վերլուծաբաններից շատերն են կարծում, որ Էրդողանի այցը մեծապես պայմանավորված է Թուրքիայի մեկուսացման փաստով։

Էրդողանը Սաուդյան Արաբիայում պիտի փորձի գտնել Ռուսաստանի էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու ուղիներ։ Սակայն Էրդողանը դա պիտի ինչ որ մի կերպ փոխհատուցի։ Դրա դիմաց Անկարան աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում Իսլամական զինուժ կազմելու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը։ Սակայն փորձագետներն ասում են, թե միայն սուննի մահմեդական երկրներից կազմված դաշինքը կդիտվի որպես մի ուժ, որն ուղղված է ընդդեմ Իրանի։

XS
SM
MD
LG