Մատչելի հղումներ

Ամանորյա գովազդների անցյալը եւ ներկան


Ամանորը կարեւորագույն ժամանակաշրջան է նաեւ գովազդատուների համար, ասում են մասնագետները:

«Սուրբ Ծնունդի, Ամանորի օրերի գովազդները, եթե դրանք լավ են պատրաստված, կարող են շատ ազդեցիկ լինել՝ պահի մոգականություն եւ զգացմունքայնության պատճառով», - ասում է Պալեյ Մեդիայի Կենտրոնի փորձագետ Դեյվիդ Բաշմանը

Ամանորի գովազդները նույնքան անբաժանելի են դարձել տոներից, ինչպես գինովցած հյուրերն ու ձնագնդի խաղացող երեխաները: Իսկ ո՞րն է վերջին տարիների Ամանորի լավագույն գովազդը. մասնագետներից շատերի կարծիքով M&M’s-ի կոնֆետների արկածները:

«Այն սրամիտ է եւ հիշվող», - ասում է Դեյվիդ Բաշմանը:

Ինչ վերաբերում է Ամանպրի դասական դարձած գովազդներին, ապա դրանցից առաջին հերթին պիտի նշվի Կոկա Կոլայի գովազդը:

«Կոկա Կոլան այն ընկերությունն է, որը իրականում ստեղծել է մեր օրերում ավանդական դարձած Սանթայի ընկալումը», - նշում է Բաշմանը:

Մեկ այլ դասական գովազդ գլխավորում է ամենատեւական ժամանակ հեռարձակվող Ամանորյա գովազդների ցուցակը: Դա Ֆոլգերս սուրճի գովազդն է, որը հեռարձակվում էր տոնական օրերին 1987-ից՝ 17 տարի շարունակ:

Երբ հերոսը տուն է գալիս՝ Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ անց կացնելու համար, չնայած ձյանը եւ փոքր քրոջ հետ սուրճ պատրաստելուն, որի բույրն արթնացնում է ընտանիքի մյուս անդամներին, նրա մեջ միավորվում է ցանկացած որդի, իսկ նրան գրկող կնոջ մեջ՝ որդուն սպասող յուրաքանչյուր մայր:

Այդ գովազդն այնքան էր սիրված, որ երբ 2002 թվականին ընկերությունը որոշեց դադարեցնել գովազդի հեռարձակումը, հեռուստադիտողներից շատերը բողոքեցին այդ որոշման դեմ:

XS
SM
MD
LG