Մատչելի հղումներ

Կաթոլիկ աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը


Հռոմի Ֆրանիցիսկոս Պապն աշխարհի ժողովուրդներին է հղել Սուրբծննդյան ուղերձը: Ուղերձը Սուրբ Պետրոսի հրապարակում նա արտասանել է Սուրբ Բազիլիկայում Քրիստոսի ծննդյան տարեդարձին նվիրված պատարագից հետո:

Խրատական իր խոսքում Հովվապետը հորդորել է մարդկանց հրաժարվել “թունավոր” արարքներից ու խորհել բարգավաճման ու բարեկեցության մասին: Նրա խոսքերով, Հիսուս Քրիստոսն իր Սուրբ Ծնունդով “կոչ է անում մեզ գործել խոհեմությամբ, ողորմածությամբ ու կարեկցանքով:

Ֆրանսիայում, անցյալ ամիս իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով, Սուրբծննդյան արարողություններն ու անվտանգության միջոցառումները զուգորդում են միմյանց:

Փարիզի Աստվածամոր տաճարի հոգեւորականներից Անտոին դը Ռոմանեի խոսքերով, “ժամանակն է խոհեմության, ողորմածության ու կարեկցանքի, որոնց արդյունքում է հնարավոր հաղթահարել դժվարություններն ու խնդիրները”:

Իսկ ահա Ավստրալիայի վարչապետ Մելքըլմ Թըրնբուլը Սուրբ Ծնունդը տոնում է` այլոց ծառայություններ մատուցելով:

“Չկա սիրո ավելի լավ օրինակ, քան իրական կյանքում Հիսուսի օրինակին հետեւելը` օգնելով մարդկանց, ովքեր տառապում են, կամ նրանց, ովքեր ստիպված են պայքարել տարբեր պատճառներով”, ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է ծովափերին, Ավստրալիայում դրանք լին են մարդկանցով, քանի որ այս մայրցամաքում այսօր ոչ թե ձմեռ է, այլ ամառ, որտեղ անց են կացվում Սուրբծննդյան ծովային ջրային միջոցառումներ:

XS
SM
MD
LG