Մատչելի հղումներ

Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Բանակցությունների մանրամասնությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

Մինչեւ նախագահների միջեւ բանակցությունները, հանդիպում է անցկացվել երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Ավելի ուշ նախարարներն անց են կացրել առանձնազրույց:

Կողմերի միջեւ բանակցությունները տեղի են ունենում սահմանային ու շփման գծերում լարված իրավիճակի պայմաններում:

Ֆրանսիայի ու Ռուսաստանի համանախագահները հանդիպման նախօրեին ասել էին, թե հույս ունեն, որ Սարգսյանն ու Ալիեւը կհամաձայնեն զարկ տալ հրադադարի ռեժիմին եւ կվերականգնեն փոխզիջումային խաղաղության գործարքի որոնումները:

Սարգսյանի ու Ալիեւի միջեւ վերջին հանդիումը տեղի էր ունեցել ավելի քան մեկ տարի առաջ` 2Օ14 թվականի հոկտեմբերի 27-ին, Փարիզում:

ԵԱՀԿ-ի միջնորդները վերջերս նախազգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղի “ստատուս քվոն դարձել է անկայուն”:

XS
SM
MD
LG