Մատչելի հղումներ

Հարավչինական ծովը դարձել է Խաղաղ օվկիանոսի գլխավոր խնդիրը


Հարավչինական ծովում արհեստական կղզիներ կառուցելու Չինաստանի քաղաքականությունը խորը մտահոգություն է առաջ բերում միջազգային համայքնում՝ այն դիտելով, որպես տարածքներ գրավելու փորձ։ Իսկ Ֆիլիպինները Հաագայի միջազգային դատարան է դիմել՝ բողոքելով, որ Պեկինի այս քայլը մեծապես վնասում է ձկան պաշարները։

Ամեն օր, երբ արեւը մայր է մտնում, ֆիլիպինցի ձկնորստները, ինչպես օրինակ Ջունիք Ջոսոլը դուրս են գալիս ծով։ Փոքր ձկներ որսալու եւ շուկայում վաճառելու համար, նա անցնում է 24 կիլոմետր ու ամբողջ գիշերն անց է կացնում բաց ծովում։
Այս դժվարություններից բացի, այժմ նա ու նրա նման հազարավոր ձկնորսներ այժմ կորցնում են իրենց եկամտի երկու երրորդը, քանի որ այդ հատվածներում հսկողություն են իրականացնում Չինաստանի սահմանապահ ուժերը։

Մասնավորապես Ջոսոլին Չինաստանի սահմանապահ ուժերն առաջին անգամ հետապնդել են 2Օ12 թվականին։ Այդ օրը Չինասատանի հետախուզական նավերն ու ռազմանավերը հետապնդեցին ու այս տարածքներից դուրս մղեցին Ֆիլիպիններին պատկանող ձկնորսական 4Օ նավ։ Ֆիլիպինցի այս ձկնորսների հայցը նույնպես ընդգրկվել է Հաագայի դատական գործում, որով Ֆիլիպինները փորձում է պայքարել ամբողջ Հարավչինական ծովն իր տարածքը համարելու Չինաստանի քաղաքականության դեմ։

Եվ ինչպես Ֆիլիպինների համալսարանի ջրային սահմանների օրենքների հարցերով փորձագետ Ջեյ Բաթոնգբաքալն է ասում, Ֆիլիպիններն ունի լավատեսության հիմք։

՝՝Այդ հայցով հարցականի տակ է դրվում միակողմանիորեն ջրային իր տարածք համարելու Չինաստանի քաղաքականությունը։ Այստեղ կան տեխնիկական ասպեկտներ, միջազգային օրենքների մանրամասնություններ, որոնց համաձայն ծովային այս հատվածները կարող են չհամարվել այս կամ այն երկրի տարածք՛՛, ասում է նա։

Մինչեւ հայցը Հաագայի դատարանում քննության առնվի 2Օ16 թվականի ընթացքում, Ջունիք Ջոսոլի նման ձկնորսները կամ իրենց եկամուտը ստանալու պայքարում պիտի կանգնեն չինական ռազմանավերի հանդիպելու վտանգի առջեւ, կամ պիտի դիմեն Ֆիլիպինների ափերին մոտ, քիչ եկամտաբեր ձկնորսությամբ բավարարվելու տարբերակին։

XS
SM
MD
LG