Մատչելի հղումներ

Թուրքիան փորձում է ձերբազատվել ռուսական գազի կախումից


Ըստ որոշ փորձագետների, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը կարող է երկարատեւ բնույթ կրել։ Այդ իսկ պատճառով Թուրքիան կսկսի էներգետիկայի ոլորտի այլընտրանքներ փնտրել Ռուսաստանից ներմուծվող գազի կախումից ձերբազատվելու նպատակով։

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման պարագայում, Անկարան էներգիայի այլընտրանքային ուղիներ է փնտրում ռուսական գազի կախումից ձերբազատվելու նպատակով։

Շատ վերլուծաբաններ հավաստում են, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կշարունակեն լարված մնալ, քանզի Անկարան չի ծրագրում փոխել իր ռազմավարությունը Սիրիայում։ Թուրքիան, սակայն, մեծապես կախված է Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանն է ապահովում Թուրքիա ներմուծվող գազի շուրջ 55 տոկոսը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Թուրքիան ռուսական գազ է պարտավորվում գնել հաջորդ 3 տարիների ընթացքում, սակայն եթե Ռուսաստանը տեխնիկական պատրվակով հրաժարվի գազի մատակարարումից, Թուրքիան կկանգնի մեծ խնդրի առջեւ։

Թուրքիայի կառավարությանը հաճախ են քննադատում էներգետիկայի ոլորտում հավասարակշիռ ռազմավարություն մշակելու թերացման մեջ, մյուս կողմից: Բայց դյուրին գործ չէ նաեւ Թուրքիայի էներգետիկ անկախությունը։

Էներգիայի մատակարարման ոլորտում Թուրքիայի համար այլընտրանք կարող են հանդիսանալ Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի այլ երկրներ, սակայն այս երկրները եւս ամուր կապեր ունեն Ռուսաստանի հետ եւ ի զորու չեն ազատ սակարկել Թուրքիայի հետ։

XS
SM
MD
LG