Մատչելի հղումներ

Օբաման խոստանում է ոչնչացնել ահաբեկիչների առաջնորդներին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Միացյալ Նահանգները մահացու հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ Դաեշին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Օբաման Պենտագոնում անց է կացրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան օրեցօր ավելացնում է Դաեշի դեմ ուղղված հարվածները: Միեւնույն ժամանակ, հատուկ գործողությունների միջոցով ոչնչացվում են ահաբեկիչների ղեկավարները:

«Դաեշի առաջնորդները խույս չեն տալուեւ նրանց ուղղված մեր միակ խոսքը պարզ է՝ հաջորդը դուք եք լինելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նախագահ Օբաման ընդգծել է, որ վերջին շաբաթներին կոալիցիայի արդյունավետ գործողությունների ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են ինչպես Իրաքում, այնպես էլ՝ Սիրիայում:

«Մինչ օրս Դաեշը Իրաքում կորցրել է իր հսկողության տակ եղած բնակելի տարածքների 40 տոկոսը եւ առաջիկայում կորցնելու է ավելին», - ասել է նախագահը:

Միեւնույն ժամանակ, Բարաք Օբաման նշել է, որ Դաեշի զինյալները ծպտվում են խիտ բնակեցված վայրերում, թաքնվելով քաղաքացիական բնակչության հետեւում՝ որպես վահան օգտագործելով անմեղմարդկանց, կանանց եւ երեխաների:

«Այսպիսով, անգութ մնալով ահաբեկիչների նկատմամբ, մենք պետք է գործենք խելացի՝ թիրախավորելով Դաեշին վիրաբույժի ճշգրտությամբ», - կարեւորել է Օբաման:

Նախագահ Օբաման նաեւ կոչ է արել աշխարհի մյուս երկրներին, այդ թվում Ռուսաստանին եւ Միջին Արեւելքի պետություններին, հետեւել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին՝ ավելի հուժկու հարվածներ հասցնելով Դաեշին:

Ամփոփելով ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությունը՝, Բարաք Օբաման նշել է, որ այն շարունակվելու է չորս հիմնական ուղղություններով. Միացյալ Նահանգները շարունակելու է որսալ եւ ոչնչացնել ահաբեկիչների ղեկավարներին, աջակցել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ցամաքային ուժերին, ոչնչացնել Դաեշի ֆինանսական աղբյուրները, կանգնեցնել ահաբեկիչների կողմից տարվող ինտենսիվ քարոզչությունըեւ դիվանագիտական միջոցներով կարգավորել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան Դաեշի դեմ պայքարի վրա:

XS
SM
MD
LG