Մատչելի հղումներ

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը լավ լուր չէ Հայաստանի համար


Russia Turkey

Ամերիկյան վերլուծաբան Քորի Վելթը, ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշել է, որ հուսով է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի կոնֆլիկտը չեն գործածի, որպես իրենց հակասությունները ի ցույց դնելու հարթակ։

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը լավ լուր չէ, ոչ աշխարհի, ոչ տարածաշրջանի, ոչ էլ միջազգային համայնքի համար, նշել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, վերլուծաբան Քորի Վելթը։

՛՛Թվում է, թե այս երկու երկրներն այժմ փորձում են հնարավորինս մերժել համագործակցությունը, նույնիսկ այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են։ Սա կարող է վերածվել շատ ավելի մեծ խնդրի, մնում է միայն հուսալ, որ ինչ որ պահի թե՛ Պուտինը եւ թե՛ Էրդողանը կորոշեն կանգ առնել՝՝,- նշել է վերլուծաբանը։

Վելթը հավելել է, որ երկու կողմերի հարաբերությունների լարումը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ կովկասյան տարածաշրջանի՝ մասնավորապես Ղարաբաղյան խնդրի վրա։

՛՛Հաշվի առնելով այն փաստը, որ ամեն տարի բախումներն ուժգնանում են Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում, մնում է միայն հուսալ, որ Ադրբեջանը առիթից չի օգտվի պատերազմը վերսկսելու համար, իսկ Թուրքիան եւ Ռուսաստանը զգոն կգտնվեն թույլ չտալու դա՝՝։

Քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը նույնպես հավաստում է, որ Ռուս-Թուրքական հարաբերությունների լարումը դրական ոչինչ չի խոստանում Հայաստանին։

՛՛ Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմաբազան եւ եթե Ռուսաստանը որոշի այն գործածել Թուրքիայի հետ կապված որեւէ գործողությունում, ապա Հայաստանը կհայտնվի թիրախի տակ՝՝։

Վերլուծաբան Քորի Վելթը, սակայն, հավելել է, որ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։

՛՛ Ալիեւը ժամանակ առ ժամանակ օգտագործում է առիթը, ագրեսիվ գործողությունների միջոցով հայտարարություններ անելու համար, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա պատրաստ է պատերազմ վերսկսել, քանզի գիտակցում է դրա ծանր հետեւանքները՝՝։

Նա հավելում է, որ հուսով է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղյան կոնֆլիկտը չեն գործածի, որպես իրենց հակասությունները ի ցույց դնելու հարթակ։ Ինչ վերաբերվում է արեւմուտքի դերին, Վելթը նշում է, որ տեսնում է Արեւմուտքին միջնորդի դերում, որը կփորձի ուղղորդել ուշադրությունը ավելի հրատապ խնդիրների վրա, այն է՝ ՛՛Դաեշ՝՝-ի դեմ պայքարը։

XS
SM
MD
LG