Մատչելի հղումներ

 
Կլիմայի փոփոխությունը նոր հիվանդությունների զարգացման պատճառ կդառնա

Կլիմայի փոփոխությունը նոր հիվանդությունների զարգացման պատճառ կդառնա


Կլիմայի փոփոխությունը նոր հիվանդությունների զարգացման պատճառ կդառնա
Կլիմայի փոփոխությունը նոր հիվանդությունների զարգացման պատճառ կդառնա

ԱՄՆ-ի առողջապահական կազմակերպությունները վաղուց ուսումնասիրում են կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առողջության վրա: Նրանց ուսումնասիրությունները կարող են մարդկությանը օգնել նախապատրաստվել գալիք եղանակային փոփոխություններին:

Կլիմայի փոփոխությունը ոչ միայն համաշխարհային ջերմացմամբ է պայմանավորված, այլ նաև եղանակի փոփոխությամբ: Ըստ հետազոտողների, սպասվում են ավելի ծայրահեղ եղանակային իրադարձություններ։ Որոշ տարածքներում տեղումներն ու ջրհեղեները կշատանան, իսկ մյուս շրջաններում էլ եղանակը ավելի չոր և տաք կլինի՝ առաջացնելով անտառային հրդեհներ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից Ջորջ Լուբերը ասում է,- «Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի առողջության վրա, ուղղակիորեն այն կարող է ազդել առատ տեղումների, ջրհեղեղների, փոթորիկների և ջերմային ալիքների միջոցով, իսկ անուղղակիորեն այն կարող է ազդել էկոլոգիայի վրա՝ խոչընդոտելով առողջ միջավայրի պահպանմանը»:

Կլիմայի փոփոխության Էկոլոգիայի վրա ազդեցության օրինակ է «Լայմ» կոչվող հիվանդությունը, որը հատուկ միկրոբների միջոցով տարածվում է սևաոտք տիզի կողմից: Տաքացող կլիման և սեզոնային ջերմաստիճանների փոփոխությունը այս տիզի տարածման շառավիղը մեծացրել են:

Ջորջ Լուբերը ասում է,- «Նկատելի է, որ եղանակի սեզոնային փոփոխությունների հետևանքով տիզը ավելի հաճախ է հանդիպում։ Այն ԱՄՆ-ում տարածվել է դեպի հյուսիս և միջին արևմուտք»:

Հետազոտողները նոր զարգացող երկրներում առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով ակընկալում են նաև խոլերայի տարածում, քանի որ ջրհեղեղները ջրում վարակներ են առաջ բերում:

Ֆլորիդայի համալսարանի հետազոտության համաձայն, շատ տարածքներում կտարածվի մալարիայի վարակը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասարակական առողջապահության նոր միջոցներ ձեռնարկել: Անհրաժեշտ է բնակչությանը նախապատրաստել գալիք փոփոխություններին և առողջ մնալու քայլերին:

XS
SM
MD
LG