Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը քննարկում է Կառուցողական բարեփոխումների հարցը


ԱՄՆ-ի Գերագույն դատարանը քննարկում է Կառուցողական բարեփոխումների հարցը

Թվում է թե Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն էլ, երկրի բնակչության նման չի կողմնորոշվում Կառուցողական բարեփոխումների հարցում:

Կառուցողական բարեփոխումների կողմնակիցներն ու ընդդիմադիրները չորեքշաբթի օրը հավաքվել էին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի շենքի դիմաց: Դատարանում լսվում է Աբիգեյլ Ֆիշերի հարուցված դատական գործը, ում խոսքերով, իրեն չեն ընդունել Թեքսասի համալսարան, իր տեղը հատկացնելով փոքրամասնություններից մեկի ներկայացուցչին։

Աբիգեյլ Ֆիշերը ասում է,- «Ինչպես ամերիկացիների մեծամասնությունը, ես նույնպես կարծում եմ, որ չպետք է ուսանողների միջև տարբերություն դրվի նրանց ռասայական պատկանելիության պատճառով»:

2013 թվականին Գերագույն դատարանի որոշմամբ, դպրոցներին խրախուսվում է, ուսանողներին ընդունելիս, հաշվի առնել նրանց ռասայական պատկանելիությունը, և առավելություն տալ ազգային փոքրամասնություններին, փորձելով այդ կերպ ապահովել զանազանություն։

Չորեքշաբթի օրը 90 րոպե բանավիճելու արդյունքում դատավորները իրենց համաձայնությունը հայտնեցին Կառուցողական բարեփոխումների շուրջ: Դատավոր Անթոնին Սքալիան նշել է, որ աֆրիկյան ծագմամբ ոչ լավ առաջադիմություն ունեցող ամերիկացի ուսանողները պետք է ավելի թեթև օրակարգ ունեցող համալսարաններ հաճախեն: Նպատակը արտոնություններ տալու միջոցով նրանց ուսումը շարունակելն է։ Սակայն այս առաջարկը վրդովմունքի պատճառ է դարձել շատերի համար:

Քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Ալ Շարփթոնը ասում է,- «Երբ ես լսեցի թե ինչպես էր դատավոր Սքալիան ասում, որ սևամորթները կարող են ավելի լավ առաջադիմություն ապահովել այնպիսի համալսարաններում, որտեղ ուսումն այնքան դժվար չէ, որքան Թեքսասի համալսարանի նման բարդ օրակարգ ունեցող համալսարաններում, չգիտեի, այդ պահին գտնվում էի ԱՄՆ-ի Գերագույն դատարանում, թե մասնակցում էի Դոնալդ Թրամփի քարոզարշավին:»

Սակայն Կառուցողական բարեփոխումների կողմնակիցների խոսքերով, դպրոցներում ռասայական խտրականության դեպքերը ապացուցում են, որ նման օրենքների անհրաժեշտություն դեռ կա:

Դպրոցի նախկին տնօրեն Սթիվ Ջեքսոնը ասում է,- «Երկրի մեծաթիվ համալսարաններում տիրող ռասայական խտրականության պատճառն այն է, որ այնտեղ զանազանություն չկա»:

Հատկանշական է, որ վերջերս “World Values Survey”-ի կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների համաձայն, Միացյալ Նահանգները պատկանում է ռասայական ամենահանդուրժողական երկրների ցանկին:

Ռասայական անհանդուրժողական երկրների ցանկը գլխավորում են Հնդկաստանն ու Հորդանանը:

XS
SM
MD
LG