Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը կրկին գլխավորեց հանրապետական թեկնածուների ցուցակը


Միացյալ Նահանգներում շարունակվում են նախագահի թեկնածուների պայքարի վայրիվերումները:

Միացյալ Նահանգների հանրապետականների 28 տոկոսի աջակցությունը ստացած Դոնալդ Թրամփը կրկին գլխավորում է Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուների ցուցակը: Նախկինում առաջին տեղը զբաղեցրած նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը վերջին օրերի ընթացքում կորցրել է միանգամից 7 տոկոս հանրապետականների ձայները եւ այժմ երրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոին: Վերլուծաբանների կարծիքով, Քարսոնի անկման պատճառ հանդիսացան արտաքին քաղաքականության եւ փախստականների վերաբերյալ նրա վիճահարույց հայտարարությունները:

Ինչ վերաբերում է հանրապետականների ընտրապայքարի առաջատար Դոնալդ Թրամփին, ապա նա շարունակում է զարմացնել մարդկանց, բեմ դուրս գալով նմանակների հետ եւ ընդհանրապես որոշ փորձագետների կարծիքով շեշտը դնելով տեսարանների, այլ ոչ թե՝ ընտրապայքարի բովանդակության վրա:

«Մարդիկ դժգոհում են կառավարությունից: Նրանք մտահոգված են իրենց ապագայով եւ արտերկրից եկող վտանգներով», - ասում է Բրուքինգս հաստատության փորձագետ Բիլ Գալսթոնը:

Դոնալդ Թրամփի հարձակողական հայտարարությունները նրանշատերի աչքերում տարբերակում են մյուս թեկնածուներից, համոզված է վերլուծաբան Ջոն Ֆորթյերը.

«Նա իրեն ներկայացնում է որպես ճշմարտախոս, որը չի թաքնվում դիվանագիտական հայտարարությունների հետեւում»:

Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի աջակիցների թիվն ի վերջո կրճատվելու է, քանի որ ընտրությունների նախաշեմին քաղաքացիներն այնուամենայնիվ նախընտրությունը տալիս են չափավոր թեկնածուի:

XS
SM
MD
LG