Մատչելի հղումներ

Քուրդ ջոկատայինները ականազերծում են Սինջարը


Քուրդ ջոկատայինները ականազերծում են Սինջարը
Քուրդ ջոկատայինները ականազերծում են Սինջարը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդային ուժերի օգնությամբ քրդական ուժերը «Իսլամական պետություն» Դաեշ ահաբեկչական խմբավորումից հետ գրավեցին Իրաքի Սինջար քաղաքը, սկսվեց քաղաքը ականազերծելու գործընթաց:

Քրդական ուժերը Սինջարում գտել են «Իսլամական պետություն» Դաեշ ահաբեկչական խմբավորման կողմից տեղադրված մի շարք ինքնաշեն ականներ: Քրդերի «Մահվան ուժ» կոչվող հատուկ ջոկատը հայտնաբերում և վնասազերծում է ականները, հետագայում դրանք թշնամու դեմ օգտագործելու նպատակով:

«Մահվան ուժ» ջոկատի հրամանատար Ջամալ Վայսի խոսքերով, իրենք Սինջարում արդեն հայտնաբերել և վնասազերծել են 15 տոննա պայթուցիկներ:

Ջամալ Վայսը ասում է,- «Հայտնաբերված ականներից մի քանիսը տանում ենք մեր պահեստ: Դրանք այնտեղ անվտանգ են։ Հետագայում մենք կիրառելու ենք դրանք: Երկու օր առաջ մի շարք տներ ենք մաքրել ականներից և եթե աստված կամենա, մնացածն էլ կմաքրենք»:

Այս ականները գտնող և վնասազերծող ջոկատայինները իրենց գործողությունները մարդասիրական են համարում և ասում են, որ իրենք դա կամովի են անում: Ինչպես նրանք են ասում, այս սուրբ գործն են կատարում՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար:

«Մահվան ուժ» ջոկատի զինվորն ասում են, թե իրենք մարդկանց կօգնեն վնասազերծել իրենց տները և հետագայում կօգտագործեն ականները այլ նպատակներով, ոչ այնպես, ինչպես ահաբեկչական խմբավորումն էր դա անում:

«Մահվան ուժ» ջոկատը հսկայական քանակի ականներ է հայտնաբերել և վնասազերծել: Նրանք մտադիր են ականները սարքավորել և տեղադրել այն ճանապարհներին, որոնցից օգտվում են Դաեշի գրոհայինները:

XS
SM
MD
LG