Մատչելի հղումներ

Օլանդ."Ահաբեկիչները կանգնելու են ավելի վճռականապես տրամադրված Ֆրանսիայի առջեւ"


Փարիզում ուրբաթ երեկոյան իրականացված հրազենային ու ռումբային ութ հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Իսլամական պետություն” ծայրահեղական կազմակերպությունը: Վերջին տվյալների համաձայն, ընդհանուր զոհերի թիվը կազմում է 128 մարդ: 18Օ այլոք տեղափոխվել են են հիվանդանոցներ, որոնցից 9Օ-ի վիճակը չափազանց ծանր է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածը անվանել է պատերազմական գործողություն: Իսկ “Իսլամական պետություն” խմբավորումը հրապարակել է հայտարարություն, ըստ որի այս գործողությունների նպատակն էր ցույց տալ, որ Ֆրանսիան վտանգի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հրաժարվել ներկա քաղաքականությունից:

Ֆրանսիայի նախագահն ասել է, “երբ ահաբեկիչները կարող են դիմել նման գործողությունների, պիտի իմանան, որ կանգնելու են ավելի վճռական տրամադրված Ֆրանսիայի առջեւ”:

Կրակահերթերից ու պայթյուններից հետո խառնաշփոթն այնքան մեծ էր, որ ոստիկանությունը նախապես տվել էր զոհերի բարձր թիվ` 153: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 128 մարդ:

XS
SM
MD
LG