Մատչելի հղումներ

Ավելի քան 153 մարդ է զոհվել Փարիզի ահաբեկչական միաժամանակյա հարձակումների արդյունքում


Paris bombings
please wait
Embed

No media source currently available

0:00 0:03:25 0:00

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իրականացվել է ռումբային մի քանի հարձակում, որոնց արդյունքում ավելի քան 153 մարդ է զոհվել: Պայթյուններն ու կրակոցներն իրականացվել են ֆուտբոլի մարզադաշտի առջեւ, մի քանի սրճարաններում ու համերգային մի համալիրում: Ֆրանսիայում հայտարարվել է սուգ:

Միայն Բատակլանի թատրոնում առնվազն 118 մարդ է զոհվել հրազենային զենքերով ու պայթուցիկներով զինված անձանց հարձակման արդյունքում:

Մի քանի վայրերում իրականացված գրոհների արդյունքում քաղաքը հայտնվել է խուճապի մեջ, երբ դրանից առաջ բնակիչներն ու զբոսաշրջիկները վայելում էին նոյեմբերյան պաղ ու մեղմ եղանակը:

Մինչեւ անվտանգության ուժերի ժամանումը դահլիճում հարձակումն իրականացնողները պայթուցիկներ են նետել պատանդների վրա ու բացել կրակարհերթ նրանց ուղղությամբ: Անվտանգության ուժերին հաջողվել է փրկել 1ՕՕ պատանդի:

Ֆրանսիայի հեռուստատեսության հաղորդումների համաձայն, անհայտ թվով ահաբեկիչներ այժմ որոնման մեջ են գտնվում:

Հարձակումների պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել: Սակայն “Իսլամական պետություն” խմբավորումն արագ իր ուրախությունն է արտահայտել համացանցում: Հարձակումների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարզադաշտում դիտում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը: Նրան արագ դուրս են բերել մարզադաշտից, որից հետո նա կեսգիշերին հրավիրել է կառավարության արտակարգ նիստ: Օլանդը նաեւ չեղյալ է հայտարարել Թուրքիայում կիրակի օրը Մեծ քսանյակի գագաթաժողովին իր մասնակցությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե “Փարիզում կատարվածը հարձակում էր ընդդեմ աշխարհի մարդկության”:

Ֆրանսիայի ոստիկանության կարծիքով, հարձակումներն իրականացնող բոլոր ահաբեկիչները սպանված են: Ինչպես Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն է ասել, իր ուժերն այժմ որոնում են սպանվածների հետ համագործակցած անձանց:

Վաշինգտոնի ոստիկանությունը հավելյալ ուժեր է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատունը եւ ֆրանսիական այլ հաստատություններ պաշտպանելու համար:

XS
SM
MD
LG