Մատչելի հղումներ

Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը` Ռաքքայում


Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը Ռաքքայում

Հյուսիսային Սիրիայում գտնվող Ռաքքա քաղաքը դարձել է «Իսլամական պետություն» խմբավորման հիմնական հենակետերից մեկը: Օբամայի վարչակազմը աջակցում է Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի սիրիական մասնաճյուղին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրենց մայրաքաղաք հռչակած Ռաքքայից 48 կիլոմետր հեռավորության վրա շարունակվում են քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի սիրիական մասնաճյուղի և ահաբեկչական խմբավորման միջև մարտերը: Հակառակորդների դիրքերի միջև հեռավորությունը ընդհամենը երկու կիլոմետր է։ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» հայտարարությունների համաձայն, իրենք կարողանում են հակահարված տալ խմբավորման գործողություններին:

Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի անդամ Էնդոք Ջևերը ասում է,- «Նրանք սովորաբար հարձակվում են հինգ հոգանոց խմբերով: Գիշերվա ընթացքում մեկ-մեկ մոտենում են հիմնականում բնակելի տարածքներին: Սակայն մենք շատ արագ հետադարձ կրակ ենք արձակում»:

«Ժողովրդի պաշտպանության ուժերը» այստեղ պահակախումբ ունեն և ասում են, որ ցանկացած պահի պատրաստ են «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումները ճնշել: Ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում զինվորական այս խմբավորմանը աջակցում են Միացյալ Նահանգների օդային ուժերը:

Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի սիրիական մասնաճյուղը հուլիսին «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել էր Թալ Աբյադ քաղաքը, իսկ այժմ պատրաստվում է գրավել Ռաքքան: Միացյալ Նահանգները բազմիցս զենքեր է ուղարկել «Ժողովրդի պաշտպանության ուժերին» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Ուժերը Ռաքքան հետ գրավելու պայքարի համար աջակցություն են ստանում նաև Սիրիայի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժեր անվանումը կրող բանակից: Սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը նշել է, որ դեռևս պետք է պարզել, թե Սիրիայում գտնվող ընդդիմադիր խմբավորումներից որոնք են վստահելի:

Քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի անդամ Սիվան Քոսարը ասում է,- «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում մեզ աջակցում են նաև այլ ուժեր: Մենք պատրաստ ենք դիմակայել նրանց բոլոր կողմերից: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք հակազդել խմբավորմանը, և մեզ համար շատ կարևոր է ԱՄՆ-ի օգնությունը այս հարցում:

Ռաքքան հետ գրավելու գործողությունները դեռ չեն սկսվել: Փորձագետների կարծիքով «Ժողովրդի պաշտպանության ուժերի» պատրաստակամությունն ու բարոյական արժեքները ողջունելի են, սակայն իրական քննությունը կսկսվի Ռաքքան ազատագրելու մարտերի ընթացքում։

XS
SM
MD
LG