Մատչելի հղումներ

Արդյոք՞ Չինաստանի «Երկու Երեխա» օրենքը կլուծի երկրի խնդիրները


Չինաստանի «Երկու Երեխա» օրենքը

Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը վերջ դրեց, տասնամյակներ շարունակվող «Մեկ Երեխա» օրենքին: Արդյո՞ք այս փոփոխությունը կլուծի երկրի առջև ծառացած բոլոր տնտեսական խնդիրները և ծերացող բնակչության թվի աճը:

Այն մտավախությամբ, որ երկրի ծերացող բնակչությունը կվտանգի Չինաստանի տնտեսական աճը, Կոմունիստական Կուսակցությունը վերջ դրեց 1979 թվականին ընդունված «Մեկ Երեխա» օրենքին: Տասնամյակներ շարունակ Չինաստանի բնակիչներին չէր թույլատրվում մեկից ավելի երեխա ունենալ: Հինգշաբթի օրը, հայտարարվեց, որ Չինաստանի բոլոր ամուսնացած զույգերին կթույլատրվի ունենալ երկու երեխա:

«Երկու Երեխա» օրենքի վերաբերյալ Պեկինի բնակչության մեծամասնության արձագանքը անտարբեր է։: Բնակչության խոսքերով, երեխա ունենալն ու մեծացնելը բավականին թանկ արժի:

Ժողովրդագրագետներն ու տնտեսագետները ասում էն, որ ապրուստի բարձր արժեքի և դժվարության պատճառով, նույնիսկ այն զույգերը, ովքեր ցանկանում են երկու երեխա ունենալ, հավանաբար կհրաժարվեն այդ մտքից: Այժմ Չինաստանում, երկու կամ երեք սերունդներ ապրում են միևնույն տանը: Սակայն ոչ թե այն պատճառով, որ ուզում են, այլ պարզապես առանձնանալու հնարավորություն չունեն:

Երիտասարդ զույգերը ոչ միայն մի կերպ հոգում են մեկ երեխայի ծախսերը, այլ նաև ստիպված են հոգ տանել տարեց բարեկամների համար: 65 տարեկանից բարձր տարիք ունեցող բնակիչները կազմում են երկրի 10 տոկոսը և այդ թիվը գնալով բարձրանում է:

«Մեկ Երեխա» օրենքը ընդունվեց 1970 ականների վերջերին, երբ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական հանձնաժողովի նախագահ Դանգ Շաոպին և այլ առաջնորդներ որոշեցին, որ Չինաստանի աճող բնակչությունը կխոչընդոտի երկրի տնտեսության զարգացմանը: Տասնամյակներ շարունակ Կոմունիստական կուսակցությունը ներխուժում էր բնակիչների անձնական կյանք, հեռացնելով հղի կանանց պտուղը և տուգանելով զույգերին, իրենց խոսքերով, օրինազանցության դեպքում:

Ընտանիքների թիվը կառավարելու փորձերը ծնողներին դրդում էին իրենց երեխայի սեռի ընտրությանը: Քանի, որ Չինաստանում նախասիրությունը տրվում է տղաներին, բազմաթիվ ծնողներ սպանում էին աղջիկ երեխաներին ծնվելուց հետո, որպեսզի հնարավորություն ունենային տղա երեխա ունենալ:

Չինաստանի երիտասարդ բնակչուհի Մոն պատմում է իր ծնողների դժվարությունների մասին: Նա ասում է,- «Երբ իմ մայրը տղա զավակ է ունեցել, ստիպված է եղել թաքցնել որդուն, հարկերից և պատժամիջոցներից խուսափելու համար: Այս նոր օրենքի շնորհիվ մարդիկ այլևս ստիպված չեն լինի թաքցնել իրենց երկրորդ երեխային: Երեխա ունենալը մարդու անձնական որոշումն է, դա չպետք է թելադրվի կառավարության կողմից»:

Անկախ վերլուծաբանների և տնտեսագետների կարծիքից, Չինաստանի հիվանդանոցները պատրաստվում են 2016 թվականին մեծ թվով երեխաների ծնունդին: Նրանց խոսքերով, 2016 թվականը կապիկի տարի է լինելու, ինչը չինացիների համար երեխա ունենալու հաջողակ տարի է:

Կառավարության «Երկու Երեխա» օրենքի ուժի մեջ մտցնելու համար ամիսներ կպահանջվեն։ Այն նախ պետք է հաստատվի Չինաստանի խորհրդարանի՝ Ազգային Ժողովրդական կոնգրեսի կողմից:

XS
SM
MD
LG